Ես երկու անգամ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, կարծում եմ՝ արդարացրել եմ ինձ վերապահված վստահությունը. Սարգսյան

Ներքաղաքական

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է քաղաքական եւ հասարակական օրակարգի կենտրոնում։ Օրենսդիրում քննարկվում են խստացնող փոփոխություններ, որոնք վերաբերում են ինչպես թմրամիջոցների իրացման, այնպես էլ դրանց տարածման նոր՝ թվային եղանակների դեմ պայքարին։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով էականորեն խստացնել պատժաչափերը, հատկապես այն դեպքերում, երբ ներգրավված են անչափահասներ կամ կիրառվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ: Հարկ է նշել, որ թմրանյութը մեծ թափով անցել է կրթական համակարգ եւ ամենասարսափելին, որ այն գնալով էլ ավելի մեծ աճ է ստանում: Այս մասին նա փակագծեր բացեց «Իրավունք»-ի հետ զրույցում։

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ»

— Դուք առաջարկում եք խստացնել թմրամիջոցների իրացման համար պատիժները՝ հատկապես անչափահասների դեպքում։ Սակայն միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ միայն պատժի խստացումը չի նվազեցնում հանցագործությունը։ Ի՞նչ հիմնավորում ունեք, որ Ձեր նախագիծն իրականում կանխարգելիչ ազդեցություն կունենա, այլ ոչ թե պարզապես կբերի բանտերի ծանրաբեռնվածության աճի։

— Հանցագործությունների կանխարգելման համար երկու ճանապարհ կա՝ պատիժը պետք է լինի խիստ եւ անխուսափելի։ Այս երկու սկզբունքները փոխլրացնող են եւ պետք է կիրառել միաժամանակ։ Երբ մեզ հաջողվի մեծ ծածկույթ ունեցող տեսախցիկների շնորհիվ ժամերի ընթացքում բացահայտել այսօր դժվար բացահայտելի համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, սա կբերի ծավալների էական նմազման նաեւ հանցագործությունների նախականխման եւ կանխարգելման միջոցով։

Ժամանակն է, որպեսզի թմրամիջոցների ապօրին շրջանառության ծավալների կրճատման համար կիրառենք նաեւ երկրորդ սկզբունքը՝ պատիժը պետք է լինի խիստ եւ համադրելի արարքի ծանրության հետ։

—Ձեր նախագծով պատժաչափերը որոշ դեպքերում հասնում են մինչեւ ցմահ ազատազրկման։ Չե՞ք կարծում, որ սա անհամաչափ մոտեցում է՝ հատկապես այն պայմաններում, երբ նույնքան խիստ պատիժներ միշտ չէ, որ կիրառվում են այլ ծանր հանցագործությունների դեպքում։

— Սկզբնական նախագծով առաջարկում էի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման համար սահմանել մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Քննարկումների ընթացքում պատժամիջոցները հասցրինք մինչեւ 15 տարվա ազատազրկման։

«ԱՆԱՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԹՄՐԱՄԻՋՈՑ ՎԱՃԱՌԵԼԸ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԻԺՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

—Անչափահասներին թմրամիջոց վաճառելու համար նախատեսվող պատժի խստացումը ներկայացվում է որպես առաջնահերթություն։ Սակայն ի՞նչ քայլեր եք առաջարկում կանխարգելման, կրթության եւ սոցիալական աջակցության ոլորտներում, որպեսզի անչափահասներն առհասարակ չհայտնվեն այդ շղթայում։

— Անաչափահասներին թմրամիջոց վաճառելը ամենախիստ պատիժն է լինելու հետայսու, անկախ վաճառված թմրամիջոցի զանգվածից` այն նախատեսելու է մինչեւ 15 տարվա ազատազրկում։ Այլ քայլեր եւս առաջարկել եմ եւ օրենքով պարտադրել եմ բոլոր կրթական հաստատությունները՝ դպրոցները, համալսարանները, պետք է տեղադրեն բարձր որակի տեսախցիկներ իրենց հաստատությունների մուտքերի մոտ, եւ 24 ժամյա հասանելիություն տրամադրեն ՆԳՆ ոստիկանությանը։ Ինչպես նաեւ հարակից փողոցների խաչմերուկների եւ կայանատեղիների տեսախցիկներին նույնպես հասանելիություն է տրամադրվելու ոստիկանությանը։ Սա մի կողմից կանխարգելելու, մյուս կողմից արագ բացահայտման հնարավորություն է տալու հանցագործությունների բացահայտման առումով։ Այլ կրթական եւ իրազեկման ծրագրեր նույնպես իրականացնում է ՆԳՆ-ն։

— Ձեր նախագծում առանձնահատուկ շեշտ կա օնլայն վաճառքի վրա։ Արդյո՞ք պետությունն այսօր ունի բավարար տեխնիկական եւ ինստիտուցիոնալ ռեսուրսներ նման հանցագործությունները բացահայտելու համար, թե՞ սա հերթական օրենքն է, որը գործնականում դժվար է կիրառել։

— Համացանցի միջոցով կատարվող հանցագործությունները դժվար բացահայտելի են, բայց ոչ անհնարին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցման միջոցներով թմրամիջոցներ վաճառելու համար առաջարկել եմ առավել խիստ պատիժ սահմանել, որպեսզի դրանում ներգրավված անձանց համար դա ունենա կանխարգելիչ նշանակություն։ Առաջիկայում աշխատանքներ են տարվում նոր գործիքակազմ ունենալու համար։

«ՈՒՆԵՄ 8 ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԴՐԱՆՔ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍ»

— Եթե օրենքն ընդունվելուց հետո վիճակագրությունը չբարելավվի, արդյոք կարող ենք արձանագրել, որ դրա ողջ պատասխանատվությունը կրում են իրավապահ մարմիններն՝ իրենց անգործությամբ:

— Իրականում հանցագործության տեսակները եւ հանցագործները ժամանակի ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ եւս փոխում ու զարգանում են օգտագործելով այդ հնարավորությունները։ Իրավապահ մարմինները պետք է հետ չմնան եւ դինամիկ զարգանան՝ ձեռք բերելով նոր հմտություններ ու անհրաժեշտ գործիքակազմ հանձագորցությունների հակազդման եւ բացահայտման կարողությունների ընդլայնման համար։

— Պարոն Սարգսյան, նախընտրական այս շրջանում, երբ բոլորը քարոզարշավով են զբաղված, Դուք փորձում եք հասցնել եւս մի օրինագիծ կյանքի կոչել: Ինչո՞ւ չառաջադրվեցիք որեւէ քաղաքական ուժով, որպեսզի կարողանայիք շարունակել նաեւ հաջորդ խորհրդարանում կարեւոր նախագծերի ընդունումը:

— Այս փուլում ես ունեմ 8 օրենսդրական նախաձեռնություն եւ փորձում եմ դրանք կյանքի կոչել մինչեւ հունիս։ Ես երկու անգամ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, եւ կարծում եմ՝ արդարացրել եմ ինձ վերապահված վստահությունը, այժմ երբ կարճ ժամանակ է մնացել իմ գործունեության ավարտին, պետք է կիսատ գործերը ավարտին հասցնեմ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում