Պեկինը կոչ է արել չինական ընկերություններին` անտեսել ԱՄՆ-ի պատժամիջոցները
ՄիջազգայինBloomberg-ի փոխանցմամբ՝ Պեկինը կոչ է արել չինական ընկերություններին` անտեսել ԱՄՆ-ի կողմից նավթավերամշակման գործարանների դեմ սահմանված պատժամիջոցները։
Պատժամիջոցները սահմանվել են Պետդեպարտամենտի կողմից հինգ չինական նավթավերամշակման գործարանների դեմ, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է իրանական նավթով առևտրի մեջ։
«Չինաստանի կառավարությունը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն հաստատվել ՄԱԿ-ի կողմից և որևէ հիմք չունեն միջազգային իրավունքում», - հայտարարել է Պեկինը։

