Ընդդիմությունը կունենա՞ «ոսկե հնարավորություն»

Վերլուծություն

Հայաստանյան ներքաղաքական դաշտում նոր լարվածություն է հասունանում: Gallup International Association-ի վերջին հարցման թվերն առաջին հայացքից թվում են սովորական սոցիոլոգիա, բայց դրանց տակ թաքնված քաղաքական տրամաբանությունը շատ ավելի կոշտ ու հակասական պատկեր է բացում։

Հարցման «մաքուր» արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի ընտրողների 26.7 տոկոսը, ինչը, թվում է՝ հեռու է միանձնյա իշխանություն ձեւավորելուց։ Սակայն Հայաստանի ընտրական համակարգի առանձնահատկությունը՝ անցողիկ շեմերը եւ «փոշիացված ձայների» վերաբաշխումը, ամբողջությամբ փոխում են խաղի կանոնները:

Այստեղ է առաջ գալիս գլխավոր պարադոքսը. ընդդիմությունը կարող է թվերով մեծամասնություն ունենալ, բայց իրականում պարտվել՝ հենց իր մասնատվածության պատճառով:

Վերահաշվարկից հետո պատկերը կարող է դառնալ գրեթե հակադարձ՝ ՔՊ-ն կմոտենա ձայների 44 տոկոսի, իսկ շեմը, կարծես թե, հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կկազմեն մոտ 56 տոկոս։ Թվաբանորեն սա իշխանափոխության պատրաստ ֆորմուլա է։ Քաղաքական իրականությունում՝ ոչ պարտադիր:

Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները՝ աջակցել ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժին, վերածվեն իրական քաղաքական պայմանավորվածության, ապա տեսականորեն հնարավոր է ձեւավորել հակաիշխանական բեւեռ։ Բայց հենց այստեղ է հիմնական խնդիրը. հայկական ընդդիմությունը տարիներ շարունակ ապացուցել է, որ չի կարողանում հաղթահարել անձնական, խմբային եւ գաղափարական հակասությունները։ Այս պայմաններում «միավորվելու» սցենարն ավելի շատ քարոզչական թեզ է, քան գործնական ծրագիր։

ԵՐԵՔ ՍՑԵՆԱՐ՝ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Ընտրական օրենսգրքով դաշինքների համար սահմանված 8 տոկոս շեմը դառնում է ամենավտանգավոր գործոնը։ Մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքը, ըստ հարցման արդյունքների, ունի 8.2 տոկոս, այսինքն՝ գտնվում է վտանգավոր գոտում: Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցությունը 4.2 տոկոս ձայներ ունի, ըստ նույն հարցման, ինչը նշանակում է, որ նույն կերպ վտանգավոր գոտում է: Սա նշանակում է, որ նույնիսկ փոքր տատանումը կարող է ամբողջությամբ «ջնջել» այդ ուժերի ձայները քաղաքական քարտեզից։

Այսպիսով՝ այս ամենի ֆոնին կարող է լինել երեք սցենար. եթե երկու ուժերն էլ չեն անցնում շեմը, ապա խորհրդարան են մտնում ընդամենը երեք ուժ, եւ ՔՊ-ն ստանում է մոտ 55 տոկոս: Այսինքն՝ հասարակության մեծ մասը քվեարկում է ընդդիմության օգտին, բայց իշխանությունը մնում է նույնը։ Երկրորդ սցենարն ամենակրիտիկականը կարելի է համարել. եթե «Միասնության թեւերը» դուրս է մնում, բայց «Հայաստան» դաշինքը անցնում է շեմը, ապա ընդդիմությունը ստանում է մոտ 52.7 տոկոս: Սա արդեն իրական իշխանափոխության միակ ռեալ պատուհանն է։ Իսկ եթե «Հայաստան» դաշինքն է դուրս մնում, ապա ՔՊ-ն կրկին ստանում է շուրջ 51 տոկոս եւ պահպանում իշխանությունը։

Ստացվում է մի իրավիճակ, որտեղ ընտրությունների արդյունքը որոշվում է ոչ այնքան ընտրողի կամքով, որքան ընդդիմության կազմակերպվածությամբ եւ տեխնիկական ճիշտ հաշվարկներով։ Փաստացի՝ մեկ դաշինքի 0.5 տոկոս անկումը կարող է որոշել ամբողջ երկրի իշխանության ճակատագիրը: Իսկ «ավելորդ» ընդդիմադիր կուսակցությունները աշխատում են ոչ թե ընդդեմ իշխանության, այլ՝ ընդդեմ միմյանց:

ԱՐԴՅՈ՞Ք ԿԿՐԿՆՎԻ 2021-Ի «ԿՐԵԼՈՒ ԵՆՔ» ԽԱՅՏԱՌԱԿ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Իհարկե, Gallup International Association-ի հարցման արդյունքներն ընդունելը, որպես աստվածաշնչյան ճշմարտություն, եւս չափազանցված է: Այս առումով, որքան էլ ցանկալի չլինի, պետք է մեջբերենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգեւորող, դրա վրա փող ծախսող մարդիկ, տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի եւ ճշտության մասին հիշեն, որ նույն Gallup կազմակերպությունը 2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում` ի դեպ վերջին` 5-րդ փուլում: Ըստ այդ հարցմանՀայաստան» դաշինք՝ 28.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 25.2 տոկոս, «Պատիվ ունեմ»՝ 10.8 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 5.4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 5.2 տոկոս: Իսկ իրականությունը 2021-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 53.91 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 21.09 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5.22 տոկոս, ԲՀԿ՝ 3.95 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 1.22 տոկոս: Հիմա, թե բա՝ նոր հարցում»:

Ուշագրավ դիտարկում է արել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը՝ հիշեցնելով. «2021-ի «Կրելու ենք» խայտառակ օպերացիայի «կլյուչեվոյ» ատրիբուտը սոցհարցման հրապարակումն էր, որով Քոչարյանը «կրած էր»: Դրա նպատակը լատենտ նիկոլականների մոտ Քոչարյանի կողմից իշխանությունը վերցնելու պատրանք (վտանգի զգացում) ստեղծելն էր, որպեսզի վազեն ընտրատեղամաս ու ընտրեն Նիկոլին: Հենց նույն խնդիրը լուծելու համար Հրապարակում կազմակերպվեց Քոչարյանի մեծ հանրահավաքը: Պետք էր ամրագրել վտանգի զգացումը, թե Քոչարյանը հաղթում է, որպեսզի լատենտ նիկոլականները վազեն ընտրատեղամաս: Ինչ եղավ հետո, բոլորդ տեսել եք ու գիտեք: Իսկ այս պահին նույն դավադիր գործողությունն է իրականացվում՝ միայն թե «կրելու ենք»-ի տեղը «անցնում ենք» օպերացիայով»:

ԿԸՀ-Ի ԱԶԴԱՆՇԱՆԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 19 ուժերից 8-ի փաստաթղթերում թերությունների հայտնաբերումը եւս մեկ կարեւոր ազդակ է։ Սա ցույց է տալիս ոչ միայն կազմակերպչական թուլություն, այլ նաեւ քաղաքական դաշտի ընդհանուր անկազմակերպ վիճակը:

Այն ուժերը, որոնք նույնիսկ փաստաթղթային փուլը չեն կարողանում առանց խնդիրների անցնել, դժվար թե կարողանան ընտրական բարդ պայքարում արդյունավետ մրցակցել։

Այս ամբողջ պատկերի մեջ ամենակարեւոր եզրակացությունը պարզ է, բայց ոչ հաճելի ընդդիմության համար. իշխանափոխությունը կախված չէ միայն ընտրողի դժգոհությունից։ Այն կախված է ընդդիմության սառը հաշվարկից, միասնությունից եւ ամենակարեւորը՝ ռիսկերի ճիշտ գնահատումից։

Եթե ընդդիմադիր դաշտը չկարողանա խուսափել «փոշիացման թակարդից», ապա նույնիսկ 60 տոկոս դժգոհ հասարակությունը չի կարող փոխել իշխանությունը: Իսկ եթե կարողանա՝ նույնիսկ 45 տոկոսը կարող է դառնալ բավարար՝ ամբողջ համակարգը վերաձեւելու համար: Բայց նկատենք նաեւ, թե ինչ է զգուշացնում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Հունիսի 7-ին ժողովուրդը գնալու է ընտրության։ Կարո՞ղ է արդյոք ազգը հաղթել «հպարտ քաղաքացուն»։ Միանշանակ՝ այո։ Կհաղթի՞։ Չգիտեմ։ Համենայնդեպս, այսօրվա սոցիոլոգիան՝ այդ թվում Հանրապետության հրապարակի «սոցիոլոգիան», այդքան էլ հուսադրող չէ։ Բայց, որքան ես եմ հասկանում, մեր ժամանակներում սոցիոլոգիան շան տեղ դնող չկաՄինչդեռ ամեն ինչ կարող էր ուրիշ՝ շատ ավելի լավ ընթացք ունենալ։ Հնարավոր է՝ դեռ կարող է։ Բայց արդեն չգիտեմ։ Իսկապես չգիտեմ», - ընդգծել է քաղաքագետը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում