Ժողովուրդը դուրս է գալու փողոց, երբ հունիսի 8-ին էլի պարզվի, որ սխալ ճանապարհով էին գնացել. Պողոսյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վեհափառ Հայրապետը կարողացել են շատ կուռ ձեւով դիմադրել իշխանության հալածանքներին: Ըստ նրա` արդեն իսկ կարելի է արձանագրել եկեղեցու հաղթանակը օրվա ռեժիմի դեմ:

Ու գիտեք, թե ինչու հաջողվեց, որովհետեւ ոչ մի, առավել եւս 2018 թվականին Նիկոլ աջակցած քաղաքական ուժի, թույլ չտվեցին ձեռքին բարձրախոս վերցնել եւ փողոց կառավարել։ Եվ կարծում եմ՝ առաջիկայում ժողովուրդը միանշանակ դուրս է գալու փողոց՝ առանց այդ փողոց «կառավարողների»: Կարող է դա լինի հունիսի 8-ին, երբ էլի պարզվի, որ սխալ ճանապարհով էին գնացել։ Եթե մինչեւ հունիսի 8-ը հստակ որեւէ բան չկատարվեց, հունիսի 8-ից հետո՝ շատերը կգնան քրեակատարողական հիմնարկներ պատիժներ կրելու: Փաշինյան Նիկոլը, եթե եւս մեկ անգամ եկավ իշխանության, բանտերում տեղ ու դադար չի լինելու:

Ի դեպ, քաղբանտարկյալների մասին. ընտրություններին ընդառաջ, շատերի խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքով: Փաշինյանը փորձում է նաեւ իր ռեպրեսիաները մեղմելո՞վ վարկանիշը բարձրացնել:

Վստահ կարող եմ ասել` ոչ։ Նիկոլ Փաշինյանը եւ իրա ռեժիմը կարողացել են հանրության մեջ կեղծ կարծիք ստեղծել, թե տնային կալանքը կալանք չէ։ Մինչդեռ քաղաքական կամ հանրային գործչի, հոգեւորականի համար տնային կալանքն ավելի ծանր պատիժ է, քան քրեակատարողական հիմնարկում կալանք անցկացնելը։ Օրինակ, Միքայել սրբազանը կարողանում էր բանտից նամակներ հղել, կոնկրետ իր խոսքը հասցնել, իսկ տնային կալանքի տակ չի կարողանում: Արդեն երկար ժամանակ է, ինչ իր խոսքը չենք լսել։ Նույնը վերաբերում է մյուս սրբազաններին։ Այսինքն` ոչ թե Նիկոլ Փաշինյանը մեղմել է ռեպրեսիաները, այլ դրան մի փոքր այլ դրսեւորում է տվել, որը, իմ կարծիքով, շատ ավելի դաժան է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում