ՀՅԴ նախկին պատգամավորի որդին ընտրություններին կպայքարի նաեւ ՀՅԴ-ի դեմ
ՆերքաղաքականԽորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ՍՊԱՐՏԱԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, պարզվում է, Գերագույն խորհրդի «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) պատգամավորական խմբի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանի որդին է:
Ուշագրավ է, որ Կյուրեղյան կրտսերը, Հանրային հեռուստատեսության եթերում պատճառաբանելով իրենց քաղաքական ուժի ի հայտ գալը, նշում է. «Եղած քաղաքական ուժեր զզվցրել են մարդկանց»: Որդու հետ, կարծես թե, համամիտ է նաեւ ավագ Կյուրեղյանը, որը սոցցանցում ակտիվորեն տարածում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամների հարցազրույցները: Ըստ էության, ստացվում է, որ ՀՅԴ նախկին պատգամավորի որդին ընտրություններին պայքարելու է նաեւ հոր վաղեմի հարազատ ՀՅԴ-ի դեմ:

