Սահմանադրական օրենքը խախտող ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին. Հայրիկյան
ՆերքաղաքականԱԻՄ-ը՝ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է հանձնել՝ պնդելով, որ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պետք է արգելել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Ըստ Հայրիկյանի` այս հարցում որոշում ընդունողը ԿԸՀ-ն է, Նիկոլենք կարող են բողոքարկել Սահմանադրական դատարանում, որտեղ հիմնականում իր մարդիկ են, բայց իր մարդիկ էլ կարող են մարդ մնալ:
ԱԻՄ-ի ներկայացրած պահանջագրով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խախտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները, հատկապես այն դրույթը, որը պարտադրում է պետական մարմիններին պատշաճ կերպով քննարկել կուսակցությունների կողմից ներկայացված հանրագրերը։ Ըստ ԱԻՄ-ի՝ իրենց կողմից վարչապետին ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը չի ենթարկվել լիարժեք եւ օրենքով սահմանված քննարկման, ինչը դիտարկվում է որպես օրենքի կոպիտ խախտում։
Այս հանգամանքը, ըստ նրանց, բավարար հիմք է համարելու, որ իշխող կուսակցությունը չի կատարել օրենքով նախատեսված պարտավորությունները, հետեւաբար չի կարող մասնակցել ընտրություններին։ ԱԻՄ-ը նաեւ շեշտում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունքը պետք է տրվի միայն այն կուսակցություններին, որոնք լիովին պահպանում են օրենքի պահանջները, եւ այս հարցում որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է ԿԸՀ-ին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

