Իմանանք էլի՝ ով ով է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ուսումնասիրելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախորդ տարվա հաշվետվությունը՝ Factor.am-ը նվիրատվություն կատարած անձանց մեջ հայնաբերել է խիստ ուշագրավ մի անուն-ազգանուն։ Պարզվում է՝ անցած տարի մարտի 7-ին ԱԼԵՔՍԱՆ ԲԵՆԻԱՄԻՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ 2 մլն դրամ նվիրատվություն է կատարել իշխող ուժին։ Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչեւ վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի` Հայաստանում այդ անուն-ազգանունով միայն մեկ անձ կա։ Ալեքսանյանին են պատկանում «Մեր ձեւով» ազգային արժեքների պահպանության ՀԿ-ն, «Արմատ մեդիա», «Թաունհաուս», «Ասսեթ Մենեջմենթ», «Ֆորտունա» ընկերությունները։ Նկատենք, որ այն ժամանակ, երբ Ալեքսանյանը կատարել է նվիրատվությունը, Սամվել Կարապետյանն ազատության մեջ էր եւ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ դեռեւս չէր ներկայացրել։ Հայտնի է, որ Ալեքսանյանը երկքաղաքացի է եւ այդ պատճառով չի ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում։ Իմանանք էլի՝ ով ով է:

Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում սովորող երեխաների ծնողներն էլ ահազանգում են, որ կրթահամալիրի ՔՊ-ական տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆՆ աշակերտներին փորձում է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները մեկ հատի արժեքը 7000 դրամով: Ծնողների մի մասը հրաժարվել է, եւ հանրային աղմուկից խուսափելու համար որոշում է կայացվել հագնել միանման շապիկներ, սակայն, արդեն զինանշանի պատկերով։ «Ի սկզբանե տեղյակ չեմ եղել սրտիկի մասին, որովհետեւ ես զբաղված եմ շենքի կահավորման աշխատանքներով։ Ես, ճիշտն ասած, էդ սրտիկը վարչապետի հետ կապելու գաղափարը չեմ հասկանում, որովհետեւ համայն մարդկությունը սրտիկ ցույց է տվել մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրտիկ ցույց են տալու նաեւ հետագայում։ Մենք էլ, երբ երիտասարդ ենք եղել, մեկս մյուսին սրտիկ ենք ցույց տվել։ Սրտիկի մեջ որեւէ քաղաքական բան չեմ տեսնում, եթե խոսքը սիրո մասին է», - այսպես է արդարացել Ռուզաննա Երեմյանը։ Նա թեեւ միաժամանակ պնդել է, որ «տեղյակ չի եղել», սակայն միեւնույն ժամանակ փաստել է, որ լավ էլ տեղյակ է եղել քննարկումներից: 

Մեզ շարունակում է զարմացնել նաեւ Արեւմուտքը: Լոնդոնում ապրող Ուկրաինայի Զինված ուժերի նախկին հրամանատար ՎԱԼԵՐԻ ԶԱԼՈՒԺՆԻՆ հուզիչ տեսաուղերձ է հղել եւ հայտարարել, թե մահից առաջ իր որդուն կպարտադրի երդվել, որ անպայման հետ կվերադարձնի «օկուպացված» տարածքները: «Եթե ոչ ինքը, ապա` նրա որդին», - շարունակել է իր միտքը Զալուժնին: Անդրադառնալով վերոնշյալին՝ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Խնդիրը նրանում է, որ Զալուժնին ունի երկու դուստր եւ տղա երեխա չունի...»: Փաստորեն, Արեւմուտքում կարծում են, թե պաթոսով հնարավոր է իրականությունը սքողել, միջազգային հանրույթն էլ պատրաստ է անվերջ կուլ տալ նմանատիպ քարոզչական թեզեր՝ առանց ստուգելու, առանց կասկածելու։ Բայց Զալուժնիի երեսպաշտությունն էլ դեռ մի կողմ: Ստացվում է՝ մի կողմից Արեւմուտքը խոսում է ժողովրդավարությունից, հանդուրժողականությունից, մեզ ստիպում են քիրվայություն անել ցեղասպան թուրքի հետ, իսկ իրենք ուկրաինացիների մեջ հետեւողականորեն բորբոքում են ատելության կրակը, ավելին՝ շրջանառության մեջ են դնում հորից որդի, պապուց թոռ փոխանցվող պայքարի նարատիվներ։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում