Զելենսկին այլևս չի թաքցնում այն փաստը, որ ինքը խաղում է Դոնալդ Թրամփի դեմ. Արեստովիչ (Տեսանյութ)
ՄիջազգայինԸստ Զելենսկու նախկին կարկառուն թիմակից Ալեքսեյ Արեստովիչի, Զելենսկին պլանավորում է գոյատևել ե՛ւ Թրամփից, ե՛ւ Պուտինից ավելի երկար։ «Դիկտատոր Զելենսկին այլևս չի թաքցնում այն փաստը, որ ինքը խաղում է Դոնալդ Թրամփի դեմ՝ եվրոպացի գլոբալիստների կողմից»,- ավելացնում է Արեստովիչը.
«Զելենսկին ցանկանում է ավելի երկար գոյատևել, քան Թրամփը և Պուտինը։ Սա նրա սուբյեկտիվ ռազմավարական նպատակն է։ Նա այն սահմանել է և հասնում է դրան։
Նա գիտակցաբար աշխատում է միջանկյալ ընտրություններում և երկու տարի անց՝ նախագահական ընտրություններում Թրամփի պարտոււթյան օգտին։
Իսկ ԱՄՆ-ում համապատասխան հետաքննություն է ընթանում՝ կապված 650 միլիոն դոլարի հետ։ Սա գողացված արևմտյան օգնություն է, որը Զելենսկին և Երմակը վերաներդրել են Թրամփի դեմ պայքարում։ Սա ընդամենը մեկ դրվագ է։ Ավելի ճշգրիտ՝ դա դրվագների շարք է, մեկ պատմություն։
Նա շատ հստակ պայքարում է Թրամփի դեմ՝ հենվելով բրիտանական թագի, բրիտանական կառավարության և եվրոպական ձախակենտրոնների, ձախակողմյան բյուրոկրատիայի վրա», - ասաց Արեստովիչը։

