ՌԴ-ից ներգաղթած անձանց համար ՀՀ-ն դադարեց լինել ապահով վայրը, որտեղ ըստ նրանց, կարելի էր բնակվել առանց ռազմական բախումների ռիսկի. Նուրիջանյան

Ներքաղաքական

2022 թվականի հայտնի ռազմական իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում նկատվեց ներգաղթ։ Ներգաղթյալները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում բնակվող այն անձինք էին, ովքեր ցանկացան տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն՝ կարծելով, որ այստեղ բնակվելու պայմանները, այդ թվում նաև սոցիալական, տնտեսական, ռազմական վիճակը ավելի բարվոք է, քան Ռուսաստանի Դաշնությունում։
Ինչպիսի կարգավիճակում են այժմ նրանք եւ արդյոք դեռ շարունակում են ապրել ՀՀ ում, «Իրավունք»-ի հարցերին պատասխանել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, ով բազմիցս առիթ է ունեցել ի պաշտոնե աշխատել ներգաղթյալների հետ եւ նրանց շահերը պաշտպանել տարբեր հարթություններում:

—Պարոն Նուրիջանյան, ներգաղթած ազգությամբ ռուս  ներգաղթյալների կարգավիճակը ինչպիսի՞ն է այժմ ՀՀ-ում:

—Պետք է նկատել, որ Հայաստանում ներգաղթի բումը երկար չտևեց։ 2022-2023, միգուցե նաև 2024 թվականներին, կարող էինք նկատել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են բազմաթիվ ռուսներ կամ ռուսաստանցիներ։ Ներգաղթի հետևանքով մի շարք ծառայություններ թանկացան Հայաստանում, այդ թվում նաև թանկացան անշարժ գույքի վարձակալության գները։ Թվում էր, թե ներգաղթի հետևանքով Հայաստանում տնտեսական ակտիվություն է նկատվելու, գումարների շրջանառությունն է մեծանալու  և այլ դրական հետևանքներ են լինելու։ Մինչդեռ, տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ներգաղթած անձինք կամաց-կամաց սկսեցին տեղափոխվել այլ երկրներ։ Պատճառները, իմ կարծիքով, ոչ միայն ֆինանսական, տնտեսական են, այլ նաև ընդհանուր առմամբ կապված են ՀՀ սոցիալական, քաղաքական, իրավական միջավայրից, այսինքն՝ դրա բացասական կողմերից։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՏ ԿՈՇՏ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

—Իսկ ինչո՞ւմն էր կայանում հիմնական խնդիրը:

—Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին, ցավոք սրտի առայժմ չի կարող թե՛ իր քաղաքացիների, թե՛ օտարերկրացիների համար ձևավորել այնպիսի հստակ համոզմունք, որ ռազմական տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը առավելապես անվտանգ է։ Ողջ տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական իրադարձությունները թույլ են տալիս ենթադրելու, որ ցանկացած պահի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կարող է կասկածի տակ դրվել։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին Արցախի վերջնական հանձնումից հետո  Հայաստանի Հանրապետությունը փաստացի մեծամասամբ դարձավ սահմանամերձ, որպիսի պայմաններում դժվար է որոշել՝ Հայաստանի հատկապես որ հատվածում կարելի է բնակվել և գտնվել առավել անվտանգ գոտում ռազմական առումով։ Ըստ այդմ կանխատեսելի է, որ ելնելով ամբողջ աշխարհի, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգային ռիսկերից, Ռուսաստանի Դաշնությունից ներգաղթած անձանց համար Հայաստանի Հանրապետությունը դադարեց լինել այն թվացյալ անվտանգ և ապահով վայրը, որտեղ որ, ըստ նրանց, կարելի էր բնակվել առանց ռազմական բախումների ռիսկի։

Հաջորդիվ, առկա են մի շարք սոցիալական և իրավական պատճառներ, ըստ որոնց Ռուսաստանի Դաշնությունից ներգաղթած անձինք նախընտրեցին հիմնական բնակություն հաստատել այլ երկրներում, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես, Հայաստանում շատ կոշտ օրենսդրական միջավայր է՝ հարկային օրենսդրության տեսանկյունից, տուգանքների տեսանկյունից և այլն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Օրենսդիր մարմնի գործելաոճը, ցավոք սրտի, նման է քաղաքացիների և օտարերկրացիների կյանքը օրեցօր բարդացնելու անվերջ գործընթացի։ Օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, որոնք որ վերջին տարիներին ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում, բացառապես ուղղված են հարկերի թանկացմանը, տուգանքների ավելացմանը, պատժիչ մեխանիզմների ներդրմանը, օրենսդրական միջավայրի խստացմանը, ինչի հետևանքով ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաև օտարերկրացիները բախվում են մի շարք իրավական խնդիրների։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ծնված և տասնամյակներ շարունակ բնակվող քաղաքացիները համակերպվում են տարատեսակ խստացումների, հարկային և այլ բեռի ավելացումների հետ և շարունակում են ապրել իրենց հայրենիքում, Ռուսաստանի Դաշնությունից ներգաղթած անձանց համար պահող որևէ բան չկա և վերջիններս նախընտրում են բնակություն հաստատել այնպիսի պետություններում, որտեղ  օրենսդրական միջավայրը ավելի մեղմ է և հանդուրժող օտարերկրացիների հանդեպ։

—Պետությունը ի՞նչ է անում, որպեսզի օտարերկրացիները կարողանան ադապտացվեն սոցիումին:

— Ցավոք, ոչինչ: Ռուսաստանի Դաշնությունից ժամանած օտարերկրացիները, նույն կերպ նաև Հնդկաստանից ժամանած օտարերկրացիները որևէ կերպ չեն ինտեգրվում Հայաստանի Հանրապետության սոցիալական միջավայրում, և պետությունը, ցավոք սրտի, այդ ուղղությամբ մեծ միջոցներ չի ձեռնարկում։ Ի տարբերություն մի շարք պետությունների, որտեղ տարատեսակ կրոնական պատկանելիության, ռասայական պատկանելիության և այլ հատկանիշներով օժտված անձինք են բնակվում, Հայաստանի Հանրապետությունը մոնոէթնիկ, մոնոռասա և մոնոկրոն պետություն է։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի պետությունը այնպիսի սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ քաղաքականություններ մշակի, որպեսզի Հայաստան ժամանած ցանկացած օտարերկրյա քաղաքացի Հայաստանում բնակվելու ցանկությունը արտահայտելու դեպքում ինտեգրվի պետության ներքին կյանքին, իրեն համարի սոցիումի լիարժեք անդամ։

Ի հակառակ դրա, Հայաստանի ազգաբնակչության հետ, հատկապես լայն շերտերի հետ, պետությունը չի կատարում այնպիսի բացատրական աշխատանքներ, որոնց հիման վրա հանրությունը կարող էր ընկալել, որ միանգամայն նորմալ է, որ պետությունում կարող են բնակվել օտարերկրացիներ և ապրել, աշխատել հավասար պայմաններում, ինչպես որ տվյալ երկրի քաղաքացիները։ Օտարերկրացիների հանդեպ քամահրական, երբեմն արհամարհական, ցավոք նաև վիրավորական վերաբերմունքի պատճառով  օտարերկրացիները չեն կարողանում ինտեգրվել Հայաստանի Հանրապետության սոցիումում և ելնելով նաև տնտեսական, ֆինանսական և այլ պատճառներից, նախընտրում են բնակություն հաստատել այլ երկրներում, այդ թվում նաև այլ ԱՊՀ երկրներում։Մինչդեռ ելնելով տարածաշրջանում տեղի ունեցող տխրահռչակ ռազմական իրադարձություններից, Հայաստանի Հանրապետությունը կարող է ներգաղթն օգտագործել հօգուտ Հայաստանի Հանրապետության, մարդկային և ֆինանսական հոսքերը կառավարել ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսության։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում