Ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերումն ունեն Սումիի արեւելյան թեւում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը հերթական կարեւոր ձեռքբերումն ունեն Սումիի ուղղությամբ։ Հյուսիսային զորքերի խմբի գրոհային ստորաբաժանումներն այս անգամ գրավեցին Միրոպոլիեն։
Մեկ-երկու օր առաջ ռուսները մի փոքր ավելի հարավ գրավեցին Պոկրովկա եւ Տարատուինո, ապա նաեւ նրանց արանքում գտնվող Նովոդմիտրովկա բնակավայրերը` այդ ուղղությամբ շարունակելով ակտիվ առաջխաղացումը: Հիմա, գրավելով Միրոպոլիեն, ռուսական ուժերը սպառնում են շարունակել մայրուղով առաջխաղացումը հարավ-արեւելյան ուղղությամբ, փակել Նովոդմիտրովկայից հարձակվող ուժերին միանալու հեռանկարով: Դա շրջապատում է խոստանում Ուգրոեդիի ողջ գոտում ուկրաինական ուժերին:
Բացի այդ, Նովոդմիտրովկայից ռուսները կարող են ուղիղ հարձակում սկսել մարզկենտրոն Սուիի ուղղությամբ` առաջանալով մայրուղով:
Այն դեպքում, երբ Նովոդմիտրովկայից հարձակումը կարող է ռուսներին դուրս բերել Սումիի հարավային թեւ: Ընդ որում, Սումիի ուղղությամբ հարձակում է զարգանում նաեւ հյուսիսից:
Այսինքն, ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ այս գարուն-ամառային կոմպանիայի շրջանակներում ռուսների հիմնական թիրախներից թվում է նաեւ մարզկենտրոն Սումին: Ընդ որում, այս ուղությամբ ուկրաինական բանակը խորը էշելոնացված պաշտպանություն չունի, եւ ներկա պահին փորձում է ճակատն ուժեղացնել այլ ուղղություններից արագորեն ուժեր նետելով: Դա արդեն իսկ էապես ազդել է Կուպյանսկի գոտում ուկրաինական պաշտպանունակության վրա:

