Թրամփն ինքն է Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի բլոկադան համարում ծովահենություն
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցի ամերիկյան բլոկադան համեմատեց ծովահենության հետ` ընդունեց ԱՄՆ-ի կողմից 3.8 միլիոն բարել նավթ տեղափոխող երկու իրանական տանկերների գրավումը.
«Մենք առգրավեցինք բեռը, մենք առգրավեցինք նավթը: Սա շատ շահավետ բիզնես է: Ո՞վ կմտածեր, որ մենք դա կանենք: Մենք ծովահենների նման ենք: Մենք մի տեսակ ծովահենների նման ենք»:
«Մի տեսակն» այստեղ ավելորդ է. բաց ծովում ուրիշին պատկանող նավ գրավելը, առավել եւս, երբ պաշտոնական պատերազմ չկա, իսկ փաստացի ներխուժումը հրադադարի ռեժիմի մեջ է, համաշխարհային օրենքներով մեկ անվանում ունի` ծովահենությունը: Սա համարվում է ծանրագույն հանցագործություն: Ու իրականությունն այն է, որ Թրամփը դա հասկանում է, առավել եւս, երբ այն համարում է «շատ շահավետ բիզնես»:

