Մայիսը այն ամիսն է,որ պարտադրում է դուրս գալ կոմֆորտ զոնայից,այլապես ոչ մի լավ բանի պետք չի սպասել
ԱստղագուշակԱյսօր Մերկուրին Ձկներից կտեղափոխվի Խոյ` ջրից անցնում եք հողի էներգիային։
Քանի որ Մերկուրին պատասխանատու է ինտելեկտի,ֆինանսների եւ կոմունիկացիաների համար շատ կարեւոր է,թե ու՞մ հետ եք գործ բռնում,բիզնես սկսում,կյանք կապում կամ գործարքի գնում։
Մի սխալ քայլ ձեզ կբերի շատ վատ հետեւանքների։
Մերկուրին Խոյում կմնա մինչեւ մարտի 14-ը։Իսկ այս ընթացքում բոլոր որոշումները կայացվելու են արագ,բացի դա չմոռանանք Ուրանի մասին։
Վտանգավոր է չմտածված քայլեր անելը,քանի որ Խոյը դա չի սիրում։
Էներգիաները պետք է ճիշտ օգտագործել։
Մայիսի 14-ին ունենք երկու անցում` սիրո,գեղեցկության ,հարաբերությունների մոլորակ Վեներան իր նշանից դիրքը կփոխի Ցուլից` Երկվորյակ,որտեղ նա այնքան էլ լավ չի զգալու իրեն օդի նշանում ։
Մինչեւ մայիսի վերջ Վեներան կմնա Երկվորյակում,որտեղ էլ գտնվում է Յուպիտերը։Այսպես ասած երկու ուսուցիչ մոլորակ գտնվելու են Երկվորյակի նշանում։
Յուպիտերը կհասկացնի,թե ու՞ր է գնում մարդկային կյանքը,իսկ Վեներան` ինչպես անել,որ երկար չկոտրվել,կողմնորոշվել։
Այսպես ասած հետագա կյանքը ճիշտ դասավորել,բալանս բերել։
Մայիսի 29-ից Վեներա,Յուպիտեր եւ Լուսին կլինեն Երկվորյակի նշանում եւ քանի որ Նիկոլը նույնպես երկվորյակ է,շատ բարենպաստ է այս միացությունը եւ առհասարակ մայիս ամիսը,դրա համար էլ արագացված գործարքները սկսել է բացահայտ։Բացի դա էլ երկու լիալուսին...
Մայիս ամսին կրակի էներգիաները կրկին ակտիվանում են եւ ինչպես նշել էի Ուրանը Երկվորյակի նշանում ապրիլի 26-ից 2026-33 թվականների մասին,ամեն ինչ արագացված է լինելու,քաղաքական գործընթացից մինչեւ անձնական կյանք եւ շտապողականություն...
Դե իսկ Ուրանի վնասների մասին նորից հիշեցնեմ...Մեկ ամիս կոչունով պահել էի էջիս,որը քիչ առաջ հեռացրեցի,քանի որ ապրլիը ացարտվեց`ամսվա ողջ հաշվարկներով եւ բացի դա ողջ ապրիլ ամսվա ընթացքում մի քանի անգամ եմ գրել...
Մայիսը շատ ակտիվ ամիս է լինելու հատկապես քաղաքական եւ գործնական առումներով։
Բարենպաստ է յուրաքանչյուր գործ սկսելու եւ նաեւ համագործակցության համար։
Իսկ քաղաքական առումով համագործակցությունը կարող է բերել մեծ հաղթանակի։
Տիեզերքի ղեկավար աստղերը այդ մասին կհոգան,եթե ճիշտ համագործակցություն լինի։
Գլոբալ փոփոխություն...
Մայիսը այն ամիսն է,որ պարտադրում է դուրս գալ կոմֆորտ զոնայից,այլապես ոչ մի լավ բանի պետք չի սպասել։
Յուրաքանչյուր հարաբերություններում կարող են լինել կոնֆլիկտներ անձնական,ընկերական,քաղաքական...
Առողջականը կդառնա զգայուն եւ եթե խնդիրներ ունեք,ապա մի անտեսեք,մասնավորապես ուղեկցող հիվանդությունները։
Ընդհանուր մայիսը ճգնաժամային ամիս է,քանի որ ունենք բացառիկ իրադարձություն`երկու լիալուսին,իսկ լիալուսին ժամանակ յուրաքանչյուր տեսակի լարվածությունն ավելանում է։
Եվ այն ամենը,ինչը ձեզ խանգարում էր առաջ գնալ,պետք է հեռացնեք ձեր կյանքից եւ չմոռանաք Ուրանի դերի մասին,որ չի հարցնում,այլ տանում է այն,ինչը փորձում եք զոռով պահել,որ ձեզ հասկացնի դա քոնը չէր։
Մայիսի մեկին կլինի լիալուսին` Կարիճ նշանի 11 աստիճանում։Իսկ լիալուսնի ազդեցությունը զգում ենք երկու շաբաթ առաջ եւ հետո...Որոշ նշաններ ավելի երկար...
Եվ չմոռանանք տարվա բարդ էներգիաների մասին եւ մեկի էներգիայի`9 ամյա նոր ցիկլի։
Ինչ վերաբերվում է բարդ մոլորակների դիրաքավորումներին Սատուրն,Յուպիտեր Ռախու եւ կետու ,ոչ մի փոփոխություն չկա,կմնան Երկվորյակում,ինչն էլ նշանակում է,որ կմեծանա կոմունիկացիաները,հարաբերությունների լավացումը..
Դատավոր Սատուրնը կշարունակի իր դերը Ձկներում եւս մեկ տարի,դա օրենքն է,կրոնը եւ հետեւելու է,թե ով է մնում իր սկզբունքներին հավատարիմ,շարունակու՞մ է արդյոք իր դրական կամ բացասական կառման։
Իսկ Նիկոլը շատ ճիշտ է անում եւ շարունակում է իր բացասական կառման։
Եվ եթե դու չգիտես որն է քո կառման,դու ապրել ու ապրելու ես սխալ եւ միշտ զոհի դերում կամ դժբախտ։
Դատավոր եւ կատմիկական Սատուրնը այն մոլորակն է,որ քեզ չի սահմանափակում,այլ կյանքիդ ընթացքում տալիս է հնարավորություններ,ստուգում,որից հետո որոշում կայացնում պատժել,թե՞ պարգեւատրել։
Դու պարտավոր ես միշտ ստուգել,թե քո 12 տներից ո՞ր ոլորտում է գտնվում այն եւ շտկես սխալներդ։

