«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրանական հակամարտության ավա՞րտը, թե` Թրամփի նոր ֆոկուսը

Միջազգային

Ինչպես հայտնի դարձավ, Թրամփի պաշտոնական նամակներ է ուղարկել Կոնգրես՝ պնդելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները, ենթադրաբար, ավարտվել են: Նշանակո՞ւ է սա, որ իրականում էլ պատերազմն ավարտված է, այսինքն, կա բանակցային քիչ տեսանելի գործընթաց, որը Թրամփի պատկերացմամբ կարող է տանել վերջնական հանգուցալուծման:

Այս վարկածն իրական հիմքեր, իհարկե, ունի, հաշվի առնելով, որ այս օրերին Իրանը եւ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով իրար են փոխանցում հնարավոր պայմանագրի մասին իրենց ճշգրտող մոտեցումները, ընդ որում, կան ազդակներ, որ կողմերը կոմպրոմիս փնտրում են: Եթե հաշվի ենք առնում նաեւ այն, որ ակնհայտորեն գործընթացի մեջ է ներգրավված նաեւ Մոսկվան, բանակցային պայմանավորվածությունների հավանականության աստիճանն էլ ավելի է մեծանում:

Բայց մյուս կողմից էլ, իրանական փորձագիտական շրջանակները մատնանշում են, որ Կոնգրեսին ուղղված Թրամփի ուղերձը` պատերազմի ավարտի մասին, իրականում նրան միանձնյա նոր պատերազմ սկսելու հնարավորություն է տալիս: 

Աղբյուրի գնահատմամբ. «Իրականում սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ իրավական մանևր: ԱՄՆ-ն չի հրաժարվում Իրանի դեմ ուղղված իր սպառնալիքներից, այլ պարզապես վերագործարկում է համակարգը՝ նոր ագրեսիայի ազատությունը պահպանելու համար:

Ինչպես նախկինում հաղորդել էինք, ԱՄՆ օրենսդրության համաձայն, նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հաստատման ընդամենը 60 օրվա ընթացքում: Իրանի դեմ ամերիկյան ագրեսիայի ժամկետն ավարտվել է երեկ՝ մայիսի 1-ին:

Իր իշխանությունը պահպանելու համար Թրամփի վարչակազմը պնդում էր, որ ապրիլի 7-ի հրադադարը, ենթադրաբար, ամբողջությամբ ավարտել է «ռազմական գործողությունները»: Այսպիսով, հաշվիչը վերագործարկվել է:

Ի՞նչ է սա նշանակում Թրամփի համար:

Մայիսի 7-ի դրությամբ նա կրկին 60 օր ունի Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման անհրաժեշտության: Եթե նոր պատրվակ առաջանա, Վաշինգտոնը կկարողանա արագ վերսկսել ագրեսիան:

Կա մի կարևոր մանրամասնություն. Կոնգրեսը, տարօրինակ կերպով, այժմ արձակուրդում է: Անդամները վերադարձել են իրենց շրջաններ և Վաշինգտոն չեն վերադառնա մինչև մայիսի 11-ը: Այս օրերին Կոնգրեսը չի կարող արագ հավաքվել և արձագանքել:

Այսպիսով, Թրամփի վարչակազմը ձեռք է բերել հարմար պատուհան, որի ընթացքում նրա ձեռքերը գործնականում արձակված են: 

Սա ԱՄՆ կառավարության կողմից ամերիկյան օրենսդրությունը շրջանցելու դասական օրինակ է: Սպիտակ տունն ​​օգտագործում է ամենաբարդ իրավական հնարքները՝ պահպանելու հարվածելու և սպառնալու ունակությունը՝ առանց Կոնգրեսի իրական վերահսկողության: 

Այլ կերպ ասած, Սպիտակ տունը այժմ պահպանում է ցանկացած պահի Իրանի դեմ ահաբեկչական հարվածները վերսկսելու ունակությունը»:

Ի դեպ նկատենք, որ հիշատակված երկու վարկածներն իրար ամենեւին էլ չեն հակասում: Բանակցային լուրջ գործընթաց այս պահին իրոք կա: Բայց դա չի նշանակում, որ այն անպայման պայմանագրի ստորագրմամբ է ավարտվելու: Նման է, որ Թրամփը փորձում է իրեն «ձեռքերի ազատություն» ապահովել, եթե բանակցային արդյունք չլինի:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության