Թուրքական Ինջիրլիքի ավիաբազան դառնում է ԱՄՆ-ի համար կարեւոր լոգիստիկ կենտրոն
Միջազգային2026 թվականի ապրիլի կեսերից ի վեր Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայում գրանցվել է ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների ակտիվության կտրուկ աճ։ Բազայի կառույցները ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում որպես ԱՄՆ գործողությունների հիմնական մեկնարկային կետ։
Ինջիրլիքը ծառայում է որպես Ջիբութիի (Աֆրիկայի եղջյուր) և Դիեգո Գարսիայի (Հնդկական օվկիանոս) ամերիկյան բազաներ ուժերի և բեռների տեղափոխման հիմնական կետ (Քարտեզում:
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն փորձում է ամրացնել նախ` Բաբ էլ-Մանդեբի կարեւորագույն նեղուցի պաշտպանությունը, իսկ Դիեգո Գարսիայի միջոցով` Հնդկական օվկիանոսի ողջ հյուսիսային հատվածում լոգիստիկաների նկատմամբ վերահսկողությունը: Նպատակը կարող է լինել Չինաստանից եկող բեռնափոխադրումների ուղիների վերահսկողությունը:

