Սպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված
ՄիջազգայինՍպիտակ տունը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմը համարում է ավարտված։
«2026 թվականի փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններն ավարտվել են»,- ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված ուղերձում։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը առայժմ կմնան տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահը ստիպված էր նման քայլ անել, հաշվի առնելով, որ ամերիկյան օրենսդրությունը նախագահին հնարավորություն է տալիս ինքնուրույն ռազմականգործողությունների որոշում կայացնել միայն 30 օրվա համար: Այդ ժամկեըն արդեն լրացել է:Նույն օրենքով, նա պետք է նաեւ հաջորդ 30 օրվա ընթացքում իր զորքերը դուրս բերի: Կհասցնի՞ այս ընթացքում Իրանի հետ վերջնական համաձայնության գալ, դա մի սցենար է: Եթե ոչ, Թրամփը կարող է հայտնվել ծանր վիճակում:

