27 տարեկան հասակում դարձավ երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը և իմ կյանքում բացառիկ դերակատարում ունեցավ. Հայտնի իրավապաշտպանի ուշագրավ գրառումը
1952 թվական...Երևանի հայտնի դպրոցներից մեկում դպրոցի տնօրենը հարցնում է դպրոց ընդունվող երեխային։
_ Կարո՞ղ ես ասել քանիսն են տարվա եղանակները։
_ Հինգ,-պատասխանում է երեխան։
_Որո՞նք են։
_Հայտնի Վիվալդիի, Պիցոլլայի, Լուսյոյի, Չայկովսկու, գարուն, ամառ, աշուն, ձմեռ ստեղծագործությունները,-պատասխանում է երեխան։
Հետագայում այդ երեխան' գերազանց գնահատականներով ավարտեց Կոմիտասի անվան կոնսերվատորիան, թավջութակի դասարանը՝ պրոֆեսոր Թալալյանի ղեկավարությամբ։ Գերազանց գնահատականներով ավարտեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, քսանյոթ տարեկան հասակում դարձավ երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը և իմ կյանքում բացառիկ դերակատարում ունեցավ։ Այդ մարդը հանրությանը քիչ հայտնի վաղամեռիկ Ռոմեն Ծատուրյանն է, ով իմ կյանքում լուրջ դերակատարում է ունեցել։
Լույս իջնի գերեզմանիդ, ուսուցիչ։
Այս տարի նա կդառնար ութսունմեկ տարեկան։
Լևոն Բաղդասարյան

