Պենտագոնը ցնցված է Թրամփի` Գերմանիայից զորքերի դուրս բերելու ծրագրից. Politico
ՄիջազգայինՊենտագոնը ցնցված է Թրամփի կողմից Գերմանիայից զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից, հայտնում է Politico-ն։
«Պենտագոնը չէր սպասում դրան և չէր պլանավորում զորքերի դուրսբերում։ Բայց մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, քանի որ Թրամփը հավատարիմ էր այդ գաղափարին նույնիսկ իր առաջին նախագահական շրջանի ժամանակ», - հրատարակությանը ասել է իրավիճակին ծանոթ կոնգրեսական օգնականը։
Ըստ աղբյուրի, այս հարցի վերանայումը կարող է սրել լարվածությունը ՆԱՏՕ-ի ներսում։
Բայց նաեւ, քանի որ Պենտագոնը պատերազմում է Իրանի հետ, դժվար կլինի դուրս բերել ամերիկյան զորքերը Գերմանիայից։
Գերմանիայում տեղակայված է 35,000-ից 40,000 ամերիկացի զինվոր։ Այս զորքերին, նրանց ընտանիքներին և սարքավորումներին Միացյալ Նահանգներ տեղափոխելը թանկ կլինի, քանի որ, հավանաբար, նրանց համար հարմար բնակարաններ չեն լինի, ընդգծում է աղբյուրը։

