Ինչպես է Թրամփը կանխում նավթի շուկայի պայթյունը. ԱՄՆ-ն գնացել է ամնածայրահեղ քայլին
ՄիջազգայինՀրապարակվել են ԱՄՆ նավթի պաշարների (թե՛ պետական, թե՛ մասնավոր) վիճակի, ինչպես նաև նավթամթերքների պաշարների վերաբերյալ վերջին շաբաթական տվյալները։
ԱՄՆ ռազմավարական նավթի պաշարը (SPR) վերջին հաշվետու շաբաթվա ընթացքում նվազել է 7.12 միլիոն բարելով (մինչև 398 միլիոն բարել)։ Սա համարժեք է օրական ավելի քան 1 միլիոն բարելի։ Ավելին, ինչպես տեսնում ենք գրաֆիկից, պաշարների դուրսբերման տեմպը զգալիորեն աճել է։ Սա արդեն համեմատելի է Բայդենի կառավարման վերջին ժամանակահատվածի հետ, երբ ամերիկյան պաշարները փառացիորեն «այրվում» էի, եւ շուկայում հայտնվեց ԱՄՆ ռազմավարական պաշարների մեծ մասը։ Թրամփը այժմ «այրում» է դրա մնացած մասը։
ԱՄՆ-ում առևտրային հում նավթի պաշարները նույնպես նվազել են նույն շաբաթվա ընթացքում 6.23 միլիոն բարելով կամ գրեթե 0.9 միլիոն բարելով օրական։ Այս անկումը նաև ամենամեծ շաբաթական անկումն է 2026 թվականի փետրվարի սկզբից ի վեր։
Բենզինի և այլ նավթամթերքների պահուստային պաշարները նույնպես կտրուկ անկում են ապրել։ Դրանք նվազել են համապատասխանաբար 6.08 միլիոն և 4.49 միլիոն բարելով։
Ամփոփումը բերում է օրական 3.42 միլիոն բարելի։
Ի դեպ, հենց սա է թույլ տվել նրանց սահմանել այդ ապրանքների զուտ արտահանման և, հետևաբար, դրանցից ստացված եկամտի նոր ռեկորդ։ Նաեւ որոշակիորեն մեղմուկ է համաշխարհային գները, առանց որի ներկա պահին 150 դոլարի շեմը կարող էր հաղթահարված լինել:
Բայց նաեւ, ԱՄՆ-ն չի կարող այսպես անվերջ շարունակել։ Այլապես արդեն 4 ամսից ԱՄՆ-ն այլեւս որեւէ ռազմավարական պաշար չի ունենա, լինի պետական թե` մասնավոր: Բայց եթե անգամ այս ընթացքում համաշխարհային պաշարները բավարարող լուծում գտնվի, ասենք` Հորմուզի նեղուցը բացելու տեսքով, մեկ է, համաշխարհային գները մնալու են բարձր: Այսինքն, այս անգամ կաշխատի հակառակ մեխանիզմը. ԱՄՆ-ն պետք է լրացնի իր ռազմավարական պաշարները, որն աշխարհում առաջացնելու է հավելյան լրացուցիչ պահանջարկ` ազդելով բարձր մակարդակում գների պահպանման վրա:

