Հաջողությունը գալիս է, երբ աշխատանքին միանում են կարգապահությունը,պատասխանատվությունը, չհանձնվելը. Հայտնի փաստաբանի հաջողության բանաձեւը
Իրավական«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, հանրության լայն շերտերին հայտնի իրավապաշտպան, չորրորդ իշխանության բարեկամ եւ պաշտպան Լեվոն Բաղդասարյանին խնդրել ենք օրվան համահունչ կիսվել աշխատանքում հաջողության հասնելու.գրավականով.
- Աշխատանքում հաջողության հիմքը վաղուց ձևակերպված է հին իմաստունների կողմից։
Ինչպես ասում էր Կոնֆուցիուս՝
«Ընտրիր գործ, որը սիրում ես, և ամբողջ կյանքում չես աշխատի»։
Սակայն միայն սիրելը քիչ է։ Հաջողությունը գալիս է, երբ այդ սիրուն միանում են կարգապահությունը, պատասխանատվությունը, չհանձնվելը։

