Զեբրը փախել է Երևանի Կենդանաբանական այգուց եւ հայտնվել Մյասնիկյան պողոտայում
ՀասարակությունԱյսօր ժամը 06։00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու փորձում են նրան վերադարձնել իր մշտական բնակավայր։

