Նավթի գները կախված են նրանից, թե Թրամփն այդ գիշեր ինչպես է քնել. Ֆիցո
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը Ուշագրավ բացատրություն է տվել նավթի համաշխարհային շուկայում տիրող քաոսին: Ըստ Ֆիցոյի, նավթի գները կախված են նրանից, թե Թրամփն այդ գիշեր ինչպես է քնել:
«Մենք ճնշման տակ ենք նավթի գների հարցով, կախված նրանից, թե որքան լավ է Թրամփը քնում։ Երբ նա լավ է քնում, նավթի գները իջնում են։ Երբ նա վատ է քնում և ինչ-որ հայտարարություն է անում, նավթի գները ավտոմատ կերպով բարձրանում են»,- ասել է Ֆիցոն։

