«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընդդիմադիր մեկ ճակատով ընտրություններին մասնակցելը պահանջված մոտեցում էր. Փոստանջյան

Ներքաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի շարքում չկար «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մինչդեռ կուսակցությունն անցկացրել էր համագումար՝ ընտրություններին մասնակցելու եւ նախընտրական ցուցակը հրապարակելու օրակարգով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:

— Այն, որ Դուք անցկացրեցիք համագումար, ենթադրվում էր` ընտրություններին մասնակցելու հայտ կներկայացնեք, ի՞նչ փոխվեց:

— Նախ համագումարը միայն ընտրությունների հետ չէր կապված, այլ ընդհանուր ամեն ինչի հետ: Համագումարի արդյունքում կուսակցությունը բանաձեւ է ընդունել: Շուտով կհրապարակենք մեր դիրքորոշումն ընդհանուր առմամբ ամբողջ քաղաքականության եւ ապագա սպասվելիք քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Ինչու հայտ չներկայացրեցիք, այս հարցի պատասխանը եւս կլինի բանաձեւի մեջ, կիմանաք:

— Արդեն իսկ հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են այս ընտրություններին պայքարելու իշխանության համար: Ինչպե՞ս կգնահատեք ընդդիմադիր ուժերի շանսերը, առանձին-առանձին մասնակցելով՝ կկարողանա՞ն Նիկոլ Փաշինյանանին հեռացնել իշխանությունից:

— Դա ես ցանկանում եմ եւ մաղթում եմ բոլորին հաջողություն։ Իհարկե, բացի այն անձից, ում Դուք հիշատակեցիք եւ նաեւ ովքեր նրան կսպասարկեն: Նրանց էլ պետք է հանել քաղաքական այս անցուդարձից, որովհետեւ նրանք շարունակեցին ցեղասպանների գործը 21-րդ դարում, հետեւաբար, ամեն ինչ պետք է անել, որ առնվազն դրան վերջ դրվի։

— Ինչու՞ հնարավոր չէր ձեւավորել միասնական ընդդիմադիր ճակատ ընդդեմ այս իշխանության եւ լայն դաշինքով մասնակցել ընտրություններին, երբ վերջապես եկել էր պահը, որ շատերն էին հասկացել` ինչ իշխանության հետ գործ ունենք:

— Այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց կարծում եմ՝ դա պահանջված մոտեցում էր։ Այո՛, պահանջված էր, որ միասնական մեկ ճակատով ընդդիմությունը մասնակցեր ընտրություններին: Բայց, այնուամենայնիվ, եկեք չբացառենք, որ միգուցե այս դեպքում էլ ինչ-որ մի շարժ տեղի ունենա: Այս առումով մեր կուսակցության բանաձեւի մեջ ավելի հստակորեն ամեն ինչ նշված է լինելու։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան