«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞նց կարողացար Շահեն. Ի՞նչ նամակ է գրել Մուստաֆայեվի ուսուցչուհին իր աշակերտին. ԲԱՑԱՌԻԿ

Տեսանյութեր

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։  Վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։  Շահինի հայրը Ջուջեւան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչեւ 9-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում, ապա տեղափոխվել Երեւան եւ մինչեւ երրորդ կուրս սովորել Երեւանի պետական համալսարանում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։

Շահին Մուստաֆաեւի եւ նրա ընտանիքի մասին ուշագրավ մանրամասներ է մեզ ներկայացրել նրա ուսուցչուհին` Անուշ Ալեքսանյանը, ով դասավանդել է ոչ միայն Շահինին, այլ նաեւ նաեև երեք քույրերին: Տիկին Ալեքսանյանը պատմում է.

-Ջուջեւանում նա Շահեն էր, ըստ փաստաթղթերի, այդ հետագայում է Շահենը Շահին դարձել:  Շահինի հայրը՝ Աբդըլան, Ջուջեւան է եկել, երբ հազիվ 16 տարեկան էր: Նա անասնապահ է աշխատել գյուղի կաթնաանասնապահական տնտեսությունում: Այստեղից էլ Աբդըլան խորհրդային բանակ է զորակոչվել: Ծառայությունն ավարտելուց հետո ամուսնության նպատակով փախցրել է 16-ամյա Մահուզարին: Հարս գալուց հետո կինը գյուղի թռչնաֆերմայում էր աշխատում: Աբդըլայի եւ Մահուզարի նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղայմախլի գյուղից են եղել: Ամուսինները 3 աղջիկ եւ մի տղա են ունեցել: Ավագ աղջիկը՝ Լալազարը, Վանաձորում ավարտել է բժշկական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի սանէպիդկայանում: Շահինը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ջուջեւանի 8-ամյա դպրոցը, ապա՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգը՝ ստանալով ոսկե մեդալ: Գյուղում ադրբեջանական միակ ընտանիքն էին: Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից: Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ «Ժիգուլի-2106» էին գնել, որը Շահենն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը, ինչպես ասացի, միայն ադրբեջաներեն էին խոսում:
Ինքը Շահենը, շատ էր սիրում Հայոց պատմությունը, գրականությունը, ընտանիքեւմ խոսում էին ադրբեջաներեն, մայրը ազգայնական էր, հայրը` ոչ այդքան: Մայրը այն աստիճան ազգայնական էր, որ ասում էր, եթե հայ տղայի ուզեն աղջինկներս` կմորթեմ տեղում, բայց այ հայ հարս կբերեմ, որ ադրբեջանցու նման դաստիարակեմ: 

Աշակերտ Շահինը ժամանակին շատ էր սիրում Հայաստանը, անգամ շարադրություններից մեկում` Հայաստանի մասին գրելիս «Հայատանս» բառն էր օգտագործում: Նա շատ էր տարբերվում իր քոևյրերից, ովքեր մոր նման ազգայնական էին, մշտապես ադրբեջանիցիների շահերն էին առաջ քաշում անգամ դպրոցական տարիներին:

Շահինի ուսուցչուհին հիշում է.

-Մի անգամ դպրոցում աշակերտներին հանձնարարված էր Թուրքիայի վերաբերյալ գրավոր առաջադրանք: Աշակերտներից մեկը Թուրքիան փոքրատառով է գրել: Շահենի կրտսեր քույրը՝ Գյուլնարան, ի նշան բողոքի՝ փոքրատառով է գրել Հայաստան անունը: Սակայն Մուստաֆաեւ ընտանիքի անդամները վիրավորվում էին, երբ ջուջեւանցիները նրանց, սովորույթի համաձայն, թուրք էին կոչում: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին, գյուղի մի քանի երիտասարդներ Մուստաֆաեւների ընտանիքին խորհուրդ են տվել հեռանալ Ջուջեւանից: Նույնիսկ օգնել են ամբողջ ունեցվածքը բեռնատարին բարձել: Գյուղի սովխոզն էլ գնել է նրանց տունը, ինչը եւս օգնություն էր ադրբեջանցի ընտանիքին: Ազերի ընտանիքը ոչ մի արժեքավոր բան չի թողել, ոչ մի կորուստ չի ունեցել, վնաս չի կրել: Նույնիսկ իրենց գոմի դուռն է տարել Ադրբեջան: Գինի ստանալու համար իրենց արդեն ճզմած խաղողն էլ, որին տեղացիները վրացիների նման «ճաճա» են ասում, չեն թափել, այլ տեղափոխել են Ղազախի Բաղանիս-Այրում գյուղ՝ օղի թորելու:

Հայաստանից հեռանալուց հետո Շահինի հետ փորձել են կապ հաստատել նրա համադասարանցիները, սակայն վերջինս կտրականապես արգելել է երբեմնի ընկերներին նրա հետ կապ հաստատել. «Մոռացեք, ես հիմա իմ հարազատ Ադրբեջանում եմ, ինձ հետ կապվել անգամ չփորձե՛ք, վտանգավոր է», առաջին ու վերջին անգամ հեռանալուց հետո ասել է Շահինը` նրա հետ կապ հաստատել ցանկացող համադասարանցիներին:

Տիկին Ալեքսանյանը այսօր էլ վստահ է. «Շահենը երբեք հայամետ լինել չի կարող, ցավոք, ես դրանում կասկած չունեմ.

-Դրա համար էլ նախօրեին գալով Հայաստան անգամ չցանկացավ գալ եւ իր հայրենի գյուղ այցելել: Ինքը էլ առաջվանը չի, ես իրեն նամակ եմ գրել` չուղարկված նամակ, որ գար պետք է հանձնեի իրեն, եթե նա կարդար վստահ եմ կփոշմաներ, որ թուրք է ծնվել: Նա այլեւս այն փոքրիկ, հայասեր Շահենը չի, ես դրանում վստահ եմ, նա հոգով սրտով թուրք է, ով պաշտպանում է իր ազգի ցանկացած արարք, ու դա հա, նորմալ է, բայց նա չպետք մոռանար իր մանկությունը, ես նրան մի բան կհարցնեի` ո?նց կարողացար` Շահեն:

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը