Ամերիկացի փորձագետները ռուսական T-72-ը անվանել են աշխարհի լավագույն տանկ
ՄիջազգայինԱմերիկյան The National Interest ամսագիրը հրապարակել է լավագույն տանկերի վարկանիշը: Մեր T-72-ը զբաղեցրել է առաջին տեղը՝ հեշտությամբ գերազանցելով Abrams և Leopard տանկերին: Հրատարակության հեղինակները ստիպված են ասել ակնհայտը. ռուսական տանկը համապատասխանում է ժամանակակից մարտական բոլոր պահանջներին:
Ժամանակակից պատերազմում առաջին պլան են մղվում կենսունակությունը, սպասարկման հեշտությունը, վերանորոգման հնարավորությունը ու հատկապես դաշտային պայմաններում և զանգվածային արտադրության հնարավորությունը: Եվ այս առումներով, ըստ ամերիկյան փորձագետների, T-72-ը պարզապես հավասարը չունի:
«Չնայած անօդաչու թռչող սարքերին և այլ փորձություններին, որոնց այն պետք է դիմանար, T-72-ը հաղթում է: Այն կատարում է իր առաքելությունը: Ահա թե ինչու այն այսօր աշխարհի լավագույն տանկն է», - նշվում է հոդվածում:
Պարզվում է, որ հաղթողը ոչ թե այն տանկն է, որն ամենատպավորիչն է ցուցադրվում, այլ այն տանկը, որը օրեցօր ջախջախում է թշնամուն իրական մարտական պայմաններում: Որին, ի դեպ, ամերիկյան Abrams և գորմանական Leopard տանկերը չդիմացան, թեեւ ավելի տեխնոլոգիական են, քան T-72-ը: Հենց այդ «ավելորդ» տեխնոլոգիականությունն էլ դարձավ հիմնական խնդիրը` ամեն մի աննշան վնասվածքի դեպքում պահանջելով ռանց այդ էլ թանկարժեք մեքենաների տարհանում խորը թիկունք եւ գորարանային պայմաններում թան եւ երկար վերանորոգում:

