Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ծրագիր, որն այսօր կներկայացնեն Թրամփին. Axios
ՄիջազգայինԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների շարքի ծրագիր և նախատեսում է այն այսօր ներկայացնել Դոնալդ Թրամփին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման լրագրողների խոսքով՝ ամերիկացի առաջնորդը լրջորեն քննարկում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հարցը՝ կամ բանակցություններում փակուղուց դուրս գալու, կամ «վճռական հարված հասցնելու» համար, նախքան հակամարտության ավարտը։
Աղբյուրների խոսքով՝ ծրագիրը կարող է ներառել հարվածներ իրանական ենթակառուցվածքային օբյեկտներին։
Փորձագիտական մի շարք հեղինակավոր աղբյուրներ եւս այն կարծիքին են, ոև Թրամփն այլեւս ժամանակ չունի եւ կետք է իր քայլը կատարի: Բլոկադան հարցի լուծում չի դառնում, այն ընդամենը սրում է իրավիճակը համաշխարհային տնտեսությունում` դառնալով հավելյալ ճնշում Թրամփի դեմ: Իրանը հրաժարվում է բանակցել այն թեմատիկայով, որը փորձում է առաջ տանել ԱՄՆ-ն: Երորդ տարբերակը ռազմական գործողությունների վերսկսումն է: Թեկուզեւ կարճաժամկետ, որը հնարավորություն կտա դուրս գալ ներկայիս դիվանագիտական փակուղուց:

