Գռզոն, Արսենյանը, «Գրանդ քենդի»-ի սեփականատերեր Վարդանյանները եւ ուրիշներ շատ լուրջ մտածելու խնդիր ունեն

Հրապարակախոսություն

Նիկոլ հայադավի ոհմակը (չարախումբը) պատրաստվում է վերստին ընտրակեղծիքներով եւ այլ ընտրախախտումներով նորից գալ իշխանության, ինչպես դա արել է 2021թ. ընտրությունների ժամանակ: Այլ խնդիր է՝ թույլ կտա՞ն դա ընտրապայքարին մասնակից եւ իրական ընդդիմություն հանդիսացող քաղաքական ուժերն ընդհանրապես… Այս հարցի ստույգ պատասխանը միայն ժամանակը կտա:

Այս պահին հաստատ է այն, որ վերոնշյալը թույլ տալու դեպքում իրական ընդդիմություն հանդիսացող բոլոր այն քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները, որոնք կմասնակցեն ընտրապայքարին, հայ ազգի առջեւ կրելու են պատմական պատասխանատվություն:

Նշում ենք «իրական ընդդիմություն հանդիսացող» այն պարզ պատճառով, որ, իրենց առաջնորդներով հանդերձ, ոտքի են ելել, քաղաքական դաշտում ակտիվացել, վերստին արթանացել, ինչպես նաեւ բուսնել են մի շարք կուսակցություններ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, Նիկոլին եւ իր իշխանությանը քննադատում ու նույնիսկ «քլնգում» են, սակայն իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ ակնհայտորեն չունեն հանրային բավարար աջակցություն, հետեւորդների ու համակիրների այն անհրաժեշտ քանակը, որը թույլ կտա ստանալ բավարար քվեներ ու հաղթահարել խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ օրենսդրորեն սահմանված անցողիկ շեմը:

Այդպիսինները, որոնք նույնպես, երբ համապատասխան ժամանակը գա, պատասխանատվության են արժանանալու, բնականաբար, կեղծ ընդդիմություն են, որոնց դերակատարումն առաջիկա ընտրություններում ընդամենը մեկն է՝ իրական ընդդիմությունից խլել ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեցող ընտրողների մի մասի (որքան շատ, այնքան Նիկոլի, ՔՊ-ի եւ իրենց համար լավ) քվեները, փոշիացնել այդ ձայները ու նպաստել ՔՊ-ի եւ Նիկոլ հայադավի վերընտրվելուն: Հասկանալի պատճառներով մենք հիմա կուսակցությունների անվանումներ չենք նշի, ընտրողների գիտակից հատվածը շատ լավ կհասկանա, թե ում նկատի ունենք:

Անկախ առաջիկայում ընտրակեղծիքների եւ այլ ընտրախախտումների սպասվող գործադրումից եւ դրա արդյունքից, հայ ազգի առջեւ պատմական պատասխանատվություն են կրելու նաեւ բոլոր նրանք, ովքեր, առաջիկա ընտրություններում Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի «խաղաղություն» կեղծ կարգախոսին խաբվելով կամ այլ դրդապատճառներով, այդ թվում նաեւ՝ անձնական, շահադիտական նկրտումներով առաջնորդվելով, «Քաղաքացիական պայմանագիր» կընտրեն եւ այդպիսով կնպաստեն Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի իշխանության գալուն:

Բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ, իրենց անգործությամբ թույլ կտան (նկատի ունենք նաեւ նրանց, ովքեր ընտրություններին չեն մասնակցի ու թույլ կտան, որ Նիկոլենք իրենց ձայները կեղծեն) կամ գործողություններով կնպաստեն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Նիկոլ հայադավը վերստին գան իշխանության ու Հայաստանի կործանումը դարձնեն իրականություն, թող հետո չասեն, թե ժամանակին զգուշացված չէին հետեւանքների մասին: Զգուշացվա՛ծ էին ե՛ւ Հայաստանից (միայն տողերիս հեղինակն այդպիսի բազմաթիվ հրապարակային զգուշացումների հեղինակ է), ե՛ւ արտերկրից:

Շարունակենք ներկայացնել սպասվող, ավելի ճիշտ կլինի ասել, անխուսափելի հետեւանքները: Գաղտնիք չէ, որ վերստին իշխանության գալու դեպքում Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը հրաժարվելու են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունից եւ, ինչպես, օրինակ, Ուկրաինան, Մոլդովան, վարելու են եվրոպական ինտեգրացման, Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցելու քաղաքականություն: Երկու միություններին միաժամանակ անդամակցելը կամ երկու աթոռի վրա միաժամանակ նստելը, ինչպես բացեիբաց հայտարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ պետական, քաղաքական գործիչներ, հնարավոր չէ, ուղղակի բացառված է:

Ապրիլի 22-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը հրապարակել է հաշվարկներ, որոնք հազիվ թե ուրախացնեն Հայաստանի ղեկավարությանը: Նրա տվյալների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների խզումը Հայաստանի վրա կնստի համախառն ներքին արդյունքի մոտ 15,1 տոկոսը։ Սակայն, ըստ նրա, շատ ավելի լուրջ կլինեն Բրյուսելի (ԵՄ-ի) հետ մերձեցման հետեւանքները։

«Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով՝ Եվրամիությանն ինտեգրվելը Հայաստանի համար կհանգեցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսի կորստի։ Գործազրկության մակարդակը կբարձրանա 10,5%-ով, իսկ գնաճը կարագանա 22%-ով։ Այս ամենը կհանգեցնի կյանքի որակի կտրուկ անկման: Ներքին պահանջարկը կարող է փլուզվել ներկայիս ցուցանիշների ավելի քան 20%-ով», - նշել է Ալեքսեյ Շեւցովը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:

Ընդգծենք, որ Շեւցովը նույնիսկ ամենամեղմ, հարաբերականորեն լավատեսական գնահատականներն է ներկայացրել, գնաճի եւ մյուս ցուցանիշները շատ ավելին կարող են լինել: Չնչին իսկ տարակույս չկա, որ եվրաինտեգրման գինը Հայաստանի համար չափազանց բարձր է լինելու:

Բացի ուղղակի տնտեսական կորուստներից, կան նաեւ այլ ռիսկեր։ Ռուսաստանի եւ Իրանի հետ վիզային ռեժիմի սահմանումը, որն անխուսափելի է ԵՄ-ին անդամակցելուց հետո, լուրջ հարված կհասցնի զբոսաշրջության ոլորտին։ Այս երկրներից ճանապարհորդների հոսքը կտրուկ կնվազի, ինչը շատ ցավալի հարված կհասցնի ծառայությունների ոլորտին։ 2025թ. արդյունքներով ռուս ճանապարհորդները կազմել են Հայաստան ամբողջ զբոսաշրջային հոսքի 41%-ը։ Ընդ որում, ՌԴ քաղաքացիների սպասարկումից Հայաստանի տարեկան եկամուտը հասնում է մոտ 1 մլրդ դոլարի։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ապա այստեղ հիմնական կորուստները, ռուսաստանցի վերլուծաբանների գնահատմամբ, բաժին կհասնեն հայկական արդյունաբերության առանցքային ճյուղերին: Քաղաքագետ Եվգենի Սեմիբրատովի հավաստմամբ, եվրոպական ինտեգրացիան կարող է ոչնչացնել հայկական արդյունաբերությունը: Արդյունքում՝ մետալուրգիան, ալկոհոլային խմիչքների եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների (բնական հյութերի, հանքային ու սեղանի ջրերի), ծխախոտի եւ սննդի արտադրությունը կարող են փլուզվել շուրջ մեկ երրորդով: Այնպես որ, Խաչատուր Սուքիասյանը (Գռզոն), Աշոտ Արսենյանը, «Գրանդ Քենդի»-ի սեփականատերեր Վարդանյանները եւ ուրիշներ շատ լուրջ մտածելու խնդիր ունեն, թե ինչպես պետք է վարվեն:

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ ԵԱՏՄ-ն, ըստ ռուսաստանցի վերլուծաբանների գնահատականների, միությունից Հայաստանի հեռանալուց գրեթե չի տուժի, քանի որ մնացած մասնակիցների կորուստները կկազմեն ոչ թե նույնիսկ 1 տոկոս, այլ տոկոսի միայն մի մասը։ Այլ կերպ ասած՝ Երեւանը վտանգում է կորցնել գրեթե ամեն ինչ` չվնասելով իր նախկին գործընկերներին։

Պատմական գիտությունների թեկնածու, ИСИП РУДН-ի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովի հավաստմամբ, Շեւցովի կանխատեսումները միանգամայն իրատեսական են: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն եւ միանա ԵՄ-ին, նրա արտադրական ոլորտը կդադարի գոյություն ունենալ մի քանի տարվա ընթացքում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում