Բա ինչո՞ւ էր այդքան ուրախ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը՝ եղբորորդի ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ծիծեռնաբերդի հուշահամալիրում: «Արեւմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որեւէ տարածքային նկրտում հարեւան որեւէ երկրի նկատմամբ: Մենք իհարկե պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինեն արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են», - ասել է նա: Ճշտող հարցին, թե «հարեւան որեւէ երկրի նկատմամբ» ասելով արդյոք նկատի ունի Ադրբեջանը, եւ այս դեպքում՝ ինչ է լինելու Արցախի հետ, Նարեկ Կարապետյանն էլ ավելի ապշեցնող պատասխան է տվել. «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել»: Փաստորեն, ի՞նչ է ստացվում Կարապետյանն ու Փաշինյանն այս հարցո՞ւմ էլ են միակարծիք: Այսինքն՝ ինչ ասված է Անկախության հռչակագրում, երկուսն էլ դե՞մ են:

Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրվա՝ նույն է թե խորաված փարթիի առթիվ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող աստղերի շարքում էր ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ: Բայց նա սոցցանցում այնպիսի գրառում է արել, կարծես, բոլորովին ուրիշ առիթի է եղել կամ առնվազն իրեն չէին ասել, ինչի համար են հավաքվել: «Մենք վերապրել ենք ցեղասպանություն, պատերազմներ եւ, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար եւ կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ», - գրել է նա։ Տպավորություն է, որ երգչուհին երգել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ոչ թե քաղաքացու օրվա առթիվ, բայց այս դեպքում էլ հարց է ծագում՝ բա ինչո՞ւ էր այդքան ուրախ: Եվ, ի վերջո, իր մոտ հարց չի առաջանո՞ւմ, ինչո՞ւ է միայն ինքը համաձայնում հանդես գալիս այս իշխանության առաջ: Կամ գոնե գիտի՞, որ առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում հալածում են Հայ Առաքելական եկեղեցուն՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս պետական մակարդակով:

Մեզ զարմացրեց նաեւ մեկ այլ գեղեցկուհի: «Վիցեմիսս Եվրոպա-2005» տիտղոսակիր, հեռուստահաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հրապարակայնորեն հայտարարել է, որ ստիպված է խզել պայմանագիրը Հանրային հեռուստատեսության հետ։ Պատճառը, ըստ նրա, ոչ թե մասնագիտական է, այլ՝ «անձնական հարաբերությունների» դաշտից։ «Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար», - շեշտել է ըմբոստ հայուհին եւ նշել, որ հույս ունի մի օր վերադառնալ՝ արդար աշխատանքային մթնոլորտում։ Այո, փաստորեն, հերթը պիտի հասներ անձամբ իր իրավունքների խախտվելուն, որ Լուսինե Թովմասյանը խոսեր, իսկ երբ Արցախը հանձնում էին, Եռաբլուրը եռապատկում, սկեսրայրի դեմ էլ քրեական հետապնդում իրականացնում, նա նույնքան համառորեն լուռ էր:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում