Թրամփի պատերազմ Իրանում կդառնա անօրինական այս շաբաթվա վերջում. The New York Times
ՄիջազգայինԸստ The New York Times-ի, Թրամփի ռազմական գործողությունն Իրանում կդառնա անօրինական այս շաբաթվա վերջում:
Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի դեկան Էրվին Չեմերինսկու՝ NYT-ի համար գրված հոդվածում հիշատակվում է 1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևը (Պատերազմական լիազորությունների մասին օրենք), համաձայն որի նախագահն իրավասու է ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի թույլտվության՝ ոչ ավելի, քան 60 օր։ Այս ժամկետը լրանում է ուրբաթ օրը։
Եթե Կոնգրեսը պաշտոնապես չհաստատի «ռազմական գործողությունը», ԱՄՆ զորքերի շարունակական ներկայությունը հակամարտության գոտում կհամարվի օրենքի ուղղակի խախտում, և դատարանները պարտավոր կլինեն պահանջել Թրամփից դադարեցնել ԱՄՆ-ի ներգրավվածությունը պատերազմին։

