Հայ օպերային երգիչը` ռուսական «Ձայն»-ում. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 

Մշակութային

Ռուսական «Ձայն» հեղինակավոր նախագծի 14-րդ եթերաշրջանի գլխավոր անակնկալը դարձավ օպերային տենոր Արսեն Ստեփանյանը՝ Երեւանի կոնսերվատորիայի կարմիր դիպլոմի արժանացած, Մարիինյան թատրոնի նախկին մեներգիչը։ «Կույր լսումների» ժամանակ նրա կատարած «Nessun dorma» արիան այնպիսի զորությամբ հնչեց, որ բոլոր չորս մարզիչները՝ Վլադիմիր Պրեսնյակովը, Պելագեան, Աննա Աստին ու Իլդար Աբդրազակովը, միաժամանակ պտտեցին իրենց աթոռները։ Ավելին՝ Իլդար Աբդրազակովը նույնիսկ արգելափակեց Պելագեայի աթոռը։ «Ձայն» նախագծում ունեցած տպավորությունների, անցած ուղու եւ ապագայի ծրագրերի մասին զրուցեցինք ԱՐՍԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ 

«ՇԱՏ ՎԱՂ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ ՀՈՐՍ, ԻՆՁ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՄՈՐԱՔՈՒՅՐՍ»

Պատմեք Ձեր ընտանիքի մասին՝ ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվում։

Շատ վաղ եմ կորցրել հորս։ Ինձ մեծացրել է մորաքույրս։ Մորաքույրս մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր, սակայն ամբողջ կյանքում աշխատել է Երեւանի շինմոնտաժային վարչության կադրերի բաժնի վարիչ։ Մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ սերն, իհարկե, միշտ զգացվել է։

Ե՞րբ եւ ինչ կատարումով առաջին անգամ բեմ դուրս եկաք։

Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 1999 թվականին՝ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում։ Կատարել եմ «Ջան, սիրուն գարուն» երգը։

Ինչպե՞ս որոշեցիք Ձեր կյանքը նվիրել երաժշտությանը։

Երգել սիրել եմ դեռ մանկապարտեզից։ Մասնակցում էի բոլոր հանդեսներին եւ ինձ պարզապես չէի պատկերացնում առանց երգի։ Հիշում եմ՝ մանկապարտեզի դաստիարակս մորաքրոջս ասել էր, որ պետք է ուշադրություն դարձնի ինձ վրա, որովհետեւ, իր կարծիքով, ես ունեմ երաժշտական շնորհ։ Սկզբում մորաքույրս առանձնապես լուրջ չէր ընդունել այդ խոսքերը՝ կարծելով, թե բոլոր երեխաներն էլ երգում են։ Բայց հետո, արդեն դպրոցում, կրտսեր դասարաններում, ես նորից սկսեցի ակտիվորեն հանդես գալ բոլոր միջոցառումներին, եւ հենց երկրորդ դասարանից մորաքույրս ինձ տարավ երաժշտական դպրոց։ Այդպես էլ երաժշտությունը դարձավ իմ կյանքի անբաժանելի մասը։

Այն չի՞ խանգարում անձնական կյանքին։

Ոչ, ամենեւին չի խանգարում։ Ընդհակառակը՝ ընտանիքս ինձ միշտ մեծապես աջակցում է։ Ավելին՝ ես նույնիսկ կնոջս հանդիպել եմ հենց կոնսերվատորիայում՝ օպերային ներկայացման փորձերի ժամանակ։

«ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՍ ՔԵԶ ԵՎ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎՐԱ»

Ինչպե՞ս ընդունեցին ընտանիքում Ձեր որոշումը՝ մասնակցել «Ձայնին»։

Անկեղծ ասած՝ «Ձայնին» մասնակցելու գաղափարը հենց իմ կնոջն էր։ Սկզբում ես նույնիսկ մի փոքր դեմ էի այդ մտքին, բայց ընտանիքս կարողացավ ինձ համոզել։ Այսօր շատ երջանիկ եմ, որ լսեցի նրանց եւ ընդունեցի այդ որոշումը։

«Ձայնում» մրցակցությունը շատ լուրջ է։ Ինչպե՞ս եք հաղթահարում նյարդային լարվածությունը նախքան բեմ դուրս գալը։

Այո՛, մրցակցությունն իսկապես շատ լուրջ է։ Մասնակիցների մեջ կան չափազանց տաղանդավոր եւ արժանի մարդիկ։ Բայց ես միշտ ասում եմ՝ եթե արդեն որոշել ես մասնակցել, ապա չպետք է վախենաս։ Պետք է հավատաս քեզ եւ հույս ունենաս հաղթանակի վրա։ Իհարկե, բեմ դուրս գալուց առաջ ես էլ եմ հուզվում, բայց իմ դեպքում այդ հուզմունքը, հակառակը, կենտրոնացնում է ինձ եւ ուժ տալիս։ Բացի այդ, բեմ դուրս գալուց առաջ ինձ մեծ աջակցություն է ցույց տալիս կինս, եւ դա ինձ տալիս է հավելյալ վստահություն ու ներքին ուժ։

«ԱԲԴՐԱԶԱԿՈՎԸ ՓՈՐՁԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ»

Դուք՝ Երեւանի կոնսերվատորիայի կարմիր դիպլոմով, Մարիինյան թատրոնի բեմը տեսած արտիստ, հանկարծ հայտնվում եք «Ձայն» շոուի 14-րդ եթերաշրջանում։ Չէի՞ք վախենում, որ օպերային երգիչը ժամանցային նախագծում օտար կլինի։

Անկեղծորեն ասած՝ սկզբում շատ էի մտածում այդ մասին, քանի որ օպերային արվեստը «Ձայնի» բեմում այնքան էլ տարածված ձեւաչափ չէ։ Բայց նախորդ եթերաշրջանում եւս կային օպերային կատարողներ, եւ նույնիսկ հաղթողն օպերային երգիչ էր։ Դա ինձ մեծ մոտիվացիա տվեց, որ ես նույնպես փորձեմ ուժերս այս նախագծում։ Այդպիսով, կասկածների կողքին կար նաեւ համոզմունք, որ պետք է փորձել։

Ձեր կատարումից հետո բոլոր չորս մարզիչները պտտվեցին։ Բայց ամենահուզիչ պահը, հավանաբար, այն էր, երբ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը արգելափակեց Պելագեայի աթոռը՝ զրկելով նրան Ձեզ հետ աշխատելու հնարավորությունից։ Ի՞նչ զգացիք այդ պահին։

Ինձ համար անչափ հաճելի էր, երբ «Կույր լսումների» ժամանակ բոլոր չորս մարզիչներն էլ շրջվեցին։ Առաջինը շրջվեց Իլդար Աբդրազակովը, եւ հենց նա էլ արգելափակեց Պելագեային, ինչի հետեւանքով նա այլեւս չէր կարող դառնալ իմ մարզիչը։ Իհարկե, նման զարգացումը շատ հուզիչ է ցանկացած մասնակցի համար, որովհետեւ այդ պահին հասկանում ես, որ դու մարզիչին այնքան ես դուր եկել, որ նա ցանկանում է քեզ անպայման տեսնել հենց իր թիմում։ Դա, բնականաբար, չի կարող չուրախացնել։ 

«Կույր լսումներից» հետո Ձեզ խորհուրդներ տվեցին։ Ո՞ր խորհուրդն էր ամենաանսպասելին Ձեզ համար, եւ ո՞րն ամենաշատը կարեւորեցիք։

Իլդար Աբդրազակովը մեր փորձերի ընթացքում ինձ շատ արժեքավոր խորհուրդներ էր տալիս, ինչի համար ես նրան խորապես շնորհակալ եմ։ Սակայն երբ հետագայում ես անցա Աննա Աստիի թիմ, բոլորին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է շարունակվելու իմ ճանապարհը։ Նա եւս ինձ տվեց շատ հետաքրքիր խորհուրդներ, օգնեց երգել նորովի, բացահայտել նոր ժանր ու նոր ոճ։ Ես շատ ուրախ եմ, որ նրա շնորհիվ փորձեցի ինձ համար նոր մի բան։ Նրա եւ իր հրաշալի թիմի հետ աշխատելով՝ ես ավելի ազատ դարձա բեմում եւ երաժշտությունը սկսեցի զգալ նորովի:

Ի՞նչ չափանիշներով եք ընտրել Ձեր մարզչին:

Իլդար Աբդրազակովին ընտրեցի, որովհետեւ նրա ոճն ինձ շատ մոտ է, եւ նա օպերային երգիչ է, ինչը, բնականաբար, ինձ համար շատ կարեւոր էր։ Իսկ հետագայում իմ մարզիչը դարձավ, ինչպես ասացի, Աննա Աստին, եւ ես անչափ ուրախ ու շնորհակալ եմ նրան՝ այդ հնարավորության համար։

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՎԱԿ` ԻՐԱՊԵՍ ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ»

Կուլիսներում ի՞նչ զվարճալի դեպքեր են եղել։

Անկեղծ ասած, կուլիսներում այնքան էլ շատ ժամանակ չի մնում զվարճանալու համար, որովհետեւ հատկապես ուղիղ եթերների մեկնարկից հետո բոլորս արդեն լարված պատրաստվում ենք բեմ դուրս գալուն։ Բայց, իհարկե, թե՛ կուլիսներում, թե՛ բեմում, փորձերի ընթացքում լինում են տարբեր զվարճալի պահեր։ Օրինակ, պատահում է, որ արդեն պատրաստվում են քեզ բեմ ուղարկել ուրիշ մասնակցի փոխարեն, եւ դու վերջին պահին հասցնում ես ասել՝ «Ես ես եմ, ոչ թե նա»։ Այդպիսի պահերը հետո, իհարկե, ժպիտով ես հիշում։

Ի՞նչ տպավորություններ ունեք այս նախագծից։

Քանի որ սա իմ առաջին հեռուստանախագիծը չէ, ես իսկապես ունեմ համեմատելու հնարավորություն։ Եվ կարող եմ վստահորեն ասել, որ այս նախագիծն իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ «Ձայն» նախագծի ամբողջ թիմը՝ յուրաքանչյուր աշխատակից, իր գործի իսկական պրոֆեսիոնալ է։ Նկարահանման հրապարակում ստեղծված մթնոլորտն արվեստագետի համար չափազանց կարեւոր է, եւ հավատացեք՝ այն մթնոլորտը, որ ստեղծել են այս մարդիկ, իսկապես անկրկնելի է։ Առաջին իսկ պահից ես երախտապարտ եմ բոլորին՝ իրենց աշխատանքի եւ մարդկային վերաբերմունքի համար։

«Ձայնից» հետո ի՞նչ եք տեսնում Ձեր առջեւ՝ ալբոմ, համերգներ, թե՞ միգուցե օպերային բեմ։

Իհարկե, նախագծի ավարտից հետո կլինեն համերգներ, նոր ելույթներ։ Արդեն կան նաեւ հետաքրքիր նոր ծրագրեր, որոնց մասին, վստահ եմ, շատ շուտով կիմանաք։ Այս պահին դեռ հստակ չեմ պատկերացնում իմ վերադարձը օպերային բեմ, բայց, ինչպես ասում են, մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում։

Եվ վերջում, լինելով Հայ առաքելական եկեղեցու զավակ, մշակույթին նվիրված մարդ եւ Ձեր իսկ ներկայությամբ բազմաթիվ բեմերում մարդկանց հիշեցնելով հայի տեսակի ու գենի մասին, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

Որպես հայ եկեղեցու զավակ` իրապես ցավ եմ ապրում եւ վստահ եմ, որ Աստծո օգնությամբ ամեն բան կկարգավորվի։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում