Google-ը մոսկովյան դատարանում պարտվել է վճռաբեկ վեճը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հիշատակման պատճառով

Մոսկվայի շրջանի վճռաբեկ ատյանը հաստատել է, որ պետերբուրգյան «Ռադիո 44»-ի վեճը Google-ի հետ՝ AdSense գովազդային ծառայությունում YouTube-յան օգտահաշվի արգելափակման պատճառով, կարող է քննվել ռուսական պետական դատարաններում, հայտնում է «Коммерсантъ»-ը։

 

2023 թվականի հուլիսին ռադիոյի օգտահաշիվը AdSense ծառայությունում արգելափակվել էր, իսկ գովազդի ցուցադրումը՝ անջատվել. Google-ի աջակցության ծառայությունը դա բացատրել էր միջազգային պատժամիջոցներով։ 2024 թվականին «Ռադիո 44» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ ռուսական « Гугл» ՍՊԸ-ի, ամերիկյան Google LLC-ի և Google Ireland Limited-ի՝ վիճարկելով արգելափակումը և վկայակոչելով այն հանգամանքը, որ ո՛չ ընկերությունը, ո՛չ նրա սեփականատերերն ու ղեկավարները ներառված չեն պատժամիջոցների ցուցակներում։

 

2025 թվականի մայիսին Մոսկվայի արբիտրաժային դատարանն արգելափակումն ապօրինի է ճանաչել, սակայն մերժել է ապասառեցման պահանջները՝ նշելով, որ ռադիոյի օգտահաշիվը գործում է, բայց 2024-ի սեպտեմբերից YouTube-ի մոնետիզացիան անջատվել է Ռուսաստանից բոլոր դիտումների համար։

 

Google LLC-ն վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ մասնավորապես չհամաձայնելով գործը քննելու ռուսական դատարանների իրավասությանը, քանի որ պայմանագրի պայմաններով՝ կողմերի վեճերը պետք է փոխանցվեին անգլիական պետական դատարաններ կամ Լոնդոնի արբիտրաժ։ Պատասխանողը նաև մատնանշում էր հայցվորի նկատմամբ հստակ պատժամիջոցային ակտի բացակայությունը։

 

Սակայն Մոսկվայի շրջանի արբիտրաժային դատարանն այս փաստարկները մերժել է՝ նշելով, որ վեճը կապված է պատժամիջոցների հետ, քանի որ հենց պատասխանողներն են վկայակոչել դրանք որպես օգտահաշվի արգելափակման հիմք։ Իսկ ռուսական անձանց և օտարերկրյա կոնտրագենտների միջև պատժամիջոցների հետ կապված վեճերը ՌԴ Արբիտրաժային դատավարության օրենսգրքի 248.1 հոդվածը, որը հայտնի է որպես «Լուգովոյի օրենք», հնարավորություն է տալիս փոխանցելու ռուսական պետական դատարաններին, պարզաբանել է շրջանային վճռաբեկ ատյանը։ Բացի դրանից, դատարանի որոշման մեջ ասվում է, որ պատժամիջոցների հիման վրա ռուսական անձի իրավունքների սահմանափակում թույլատրող իրավունքի նորմերը ենթակա չեն կիրառման՝ ՌԴ հանրային կարգին հակասելու պատճառով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում