Ռուսական բանակը կհարձակվի՞ Կիեւի ուղղությամբ
ՄիջազգայինԿիևի վրա հարձակում է նախապատրաստվու՞մ: Ամեն դեպքում, Ուկրաինան պաշտպանական գիծ է կառուցում, երը ենթադրում է Չեռնիգովի հանձնում։
Ուկրաինան շտապ կերպով Կիևի ջրամբարից մինչև Սումի անընդհատ պաշտպանական գիծ է կառուցում, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ Սիրոտենկոն։
«Այս գիծը հնարավորինս արագ կառուցելու համար հատկացվում է զգալի քանակությամբ մարդկային ուժ և ռեսուրսներ։ Որպեսզի խուսափենք անակնկալներից և թույլ չտանք թշնամուն սպառնալ մեր երկրին այս ուղղությունից», - հայտարարել է Սիրոտենկոն։
Այս պաշտպանական գծին հասնելու համար (քարտեաում) ռուսական բանակը պետք է գրավի ողջ հյուսիս-արեւելյան Ուկրաինան` Չեռնիգովը, Չեռնիգովի մարզի մեծ մասը և Սումիի մարզի կեսը։

