Ադրբեջանը օգնել է Իսրայելին Հյուսիսային Իրանի վրա հարձակումներում. Իրանի նախկին արտգործնախարար
ՄիջազգայինԸստ Իրանի նախկին արտգործնախարար (Մահմուդ Ահմադինեդջադի նախագահության ժամանակ), ներկայումս խորհրդարանի անդամ Մանուչեհր Մոթաքիի, Ադրբեջանը օգնել է Իսրայելին Հյուսիսային Իրանի վրա հարձակումներում։
Մասնավորապես, Մոթաքիի խոսքով, Հյուսիսային Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել Ադրբեջանի օդային տարածքը և օդանավակայանները։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Հյուսիսային Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ փորձագետները կարծում են, որ օգտագործվել է Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքը», - ասել է նա։ Ավելին, որ կան հաղորդագրություններ, որ ադրբեջանական օդանավակայանները «գտնվում են սիոնիստական ռեժիմի վերահսկողության տակ»։

