ԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս ԱՏՐՃԱՆԱԿՈՎ ԶԻՆՎԱԾ ՄԵԿԸ ՀԱՍԱՎ ԴԱՀԼԻՃԻՆ, ՈՐՏԵՂ ԱՄՆ ՈՂՋ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Վերլուծություն

Թ­րամ­փը, ե­թե իր խոս­քին հա­վա­տանք, խո­րա­պես զղջա­ցել է նա­խա­գահ դառ­նա­լու հա­մար: «Ոչ ոք ինձ չի ա­սել, որ այս աշ­խա­տանքն այդ­քան վտան­գա­վոր է։ Ե­թե Մար­կոն (­Ռու­բիոն) ինձ ա­սեր, գու­ցե ընդ­հան­րա­պես չա­ռա­ջադր­վեի»,- բո­ղո­քում է նա: Բայց չէ, ե­րե­ւի սա հեր­թա­կան ինք­նա­գո­վազդն է, թե տե­սեք, ան­գամ այս ծան­րա­գույն պայ­ման­նե­րում աշ­խա­տում եմ եւ «Ա­մե­րի­կան նո­րից մեծ» դարձ­նում: Հա­կա­ռակ դեպ­քում ի՞նչ է նրան խան­գա­րում  հրա­ժա­րա­կան տալ եւ հե­ռա­նալ: Կամ ար­դեն մեկ ան­գամ նա­խա­գահ ե­ղել է, Ռու­բի­ո՞ն պետք է նրան պատ­մեր, թե դա ինչ աշ­խա­տանք է:

ԻՐՈ՞Ք ՆՊԱՏԱԿԸ ԹՐԱՄՓԻՆ ՍՊԱՆԵԼՆ ԷՐ

Ա­մեն դեպ­քում, ա­ռա­ջին հա­յաց­քից Թ­րամ­փի գործն ի­րոք վտան­գա­վոր է. հա­մա­տար­ած մա­հա­փոր­ձե­րի շա­րան, ո­րից նա «աչք չի բա­ցում»: Մ­յուս կող­մից էլ, կա­րե­լի է միայն մեկ դեպք հի­շել, որ Թ­րամ­փին ռեալ վտանգ էր սպառ­նում, այն էլ` նա­խընտ­րա­կան ժա­մա­նակ­նե­րում, երբ նա նոր միայն պետք է վե­րընտր­վեր: Դ­րա­նից հե­տո մի քա­նի «մա­հա­փոր­ձեր» ե­ղան, միայն թե «մա­հա­փորձ» է ներ­կա­յաց­վում, երբ ան­գամ մե­կին բռնում են Թ­րամ­փից մի քա­նի փո­ղոց այն կողմ` «դա­նա­կը գրպա­նում»: Ընդ ո­րում, կա­րե­լի է նաեւ ա­սել, որ «մա­հա­փոր­ձե­րի» հար­ցով Թ­րամ­փի բախ­տը ինչ-որ տեղ բե­րում է. լուրջ փաս­տեր չկան, էլ չա­սած, որ հեր­թա­կան դեպ­քը տե­ղի է ու­նե­նում հենց այն պա­հին, երբ Թ­րամ­փը նման մի աղմ­կոտ պատ­մութ­յան կա­րիք շատ է ու­նե­նում: Այս տե­սանկ­յու­նից, վեր­ջին դեպ­քը` «Վա­շինգ­տոն Հիլ­թոն» հյու­րա­նո­ցի կրա­կոց­ներ­ի պատ­մութ­յունն ա­ռա­վել քան ժա­մա­նա­կին էր. նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ, ըստ վի­ճա­կագ­րութ­յան, ԱՄՆ բնակ­չութ­յան 55 տո­կո­սից ա­վե­լին կողմ է Թ­րամ­փի իմ­պիչ­մեն­տին, ու այս պատ­մութ­յու­նը կա­րող է դա փո­խել: Բայց մյուս կող­մից էլ, այս դեպ­քը մյուս­նե­րից ա­վե­լի լուրջ էր. հրա­ձի­գին հա­ջող­վեց հաս­նել այն դահ­լի­ճի դռնե­րին, որ­տեղ Թ­րամփն էր, եւ կրա­կոց­ներ ար­ձա­կել: Չ­նա­յած, այս պատ­մութ­յան հետ կապ­ված այն­քան հե­տաքր­քիր հար­ցադ­րում­ներ են ի հայտ ե­կել, որ ա­ռաջ­նորդ­վել միայն «վար­կա­նի­շը բարձ­րաց­նե­լու հա­մար սար­քո­վի մա­հա­փորձ» վար­կա­ծով, այս­տեղ դժվար է ա­ռաջ գնալ: Բայց նախ հի­շենք տե­ղի ու­նե­ցա­ծը:

­Տե­ղի ու­նե­ցա­ծը նկա­րագ­րող տվյալ­նե­րը բա­վա­կան է ի­րար կողք շա­րել, որ այդ բո­լոր տա­րօ­րի­նա­կութ­յուն­նե­րը միան­գա­մից ի հայտ գան: Այս­պե­ս, ըստ նկա­րագ­րութ­յուն­նե­րի, Թ­րամ­փի հեր­թա­կան «մա­հա­փոր­ձը» զար­գա­ցել է այս սցե­նա­րով: Կ­րա­կոց­նե­րը տե­ղի են ու­նե­ցել «Վա­շինգ­տոն Հիլ­թոն» հյու­րա­նո­ցի պա­րա­հան­դե­սա­յին դահ­լի­ճի մուտ­քի մոտ, երբ մի­ջո­ցա­ռու­մը դեռ նոր էր մեկ­նար­կել: Այն­տեղ անվ­տան­գութ­յան վեր­ջին գո­տին էր։ Այ­սինքն, հրա­ձի­գը կա­րո­ղա­ցել է անց­նել անվ­տան­գութ­յան մյուս գո­տի­նե­րը եւ հաս­նել պա­րա­հան­դե­սա­յին դահ­լիճ, որ­տեղ ներ­կա էին մոտ 2500 հյու­րեր, ԱՄՆ նա­խա­գա­հը եւ շատ այլ բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­ներ: Ընդ ո­րում, հրաձ­գո­ղը ու­նե­ցել է ոչ շատ լուրջ զի­նա­նոց` որ­սոր­դա­կան հրա­ցան, ատր­ճա­նակ եւ մի քա­նի դա­նակ եւ, մինչ դահ­լի­ճին հաս­նե­լը, զենք չի գոր­ծադ­րել: Իսկ դահ­լի­ճի մոտ ար­ձա­կել է չոր­սից ութ կրա­կոց եւ թե­թեւ վի­րա­վո­րել գաղտ­նի ծա­ռա­յութ­յան աշ­խա­տակ­ցին, ո­րից հե­տո նրան չե­զո­քաց­րել են: Հե­տաքն­նութ­յան նախ­նա­կան տվյալ­նե­րով՝ նա գոր­ծել է մե­նակ։

­Մի փոքր անց ԱՄՆ նա­խա­գա­հը հրա­պա­րա­կեց կրա­կոց­նե­րի պա­հը պատ­կե­րող տե­սան­յու­թը` հայտ­նե­լով, որ հրա­ձի­գը «կա­լի­ֆոռ­նիա­ցի խու­լի­գան» է՝ 31-ամ­յա Քոուլ Թո­մաս Ա­լե­նը։ Ի­րա­կա­նում այդ «խու­լի­գա­նը» ու­սու­ցիչ է:

Այ­սինքն, միան­գա­մից ա­ռաջ է գա­լիս պար­զա­գույն հարց. իսկ ինչ­պե՞ս է հրա­ցա­նով եւ ատ­րճա­նա­կով զին­ված ան­ձը կա­րո­ղա­ցել ա­ռանց կրա­կոց ար­ձա­կե­լու ճեղ­քել անվ­տան­գութ­յան նախ­նա­կան գո­տի­ներն ու հաս­նել ԱՄՆ նա­խա­գա­հի գտնվե­լու վայ­րին: Ա­սում են, թե նա այդ հյու­րա­նո­ցում էր տե­ղա­վոր­վել, կա­րող էր դրա­նից օգտ­վել: Բայց նա պետք է տե­ղե­կաց­ված լի­ներ այդ մի­ջո­ցառ­ման մա­սին, ու­սում­նա­սի­րեր տա­րած­քը, պար­զեր անվ­տան­գութ­յան գո­տի­նե­րը, մշա­կեր դրանք անց­նե­լու ռեալ պլան եւ այլն: Ընդ ո­րում, այդ տե­ղե­կութ­յան զգա­լի մա­սը հույժ գաղտ­նի է, քա­նի որ վե­րա­բե­րում է ԱՄՆ նա­խա­գա­հի անվ­տան­գութ­յա­նը: Ընդ ո­րում, Քոու­լը սո­վո­րա­կան ու­սու­ցի՞չ էր, թե՞ սու­պեր­դի­վեր­սանտ: Ու ե­թե ոչ երկ­րոր­դը, ա­պա միայ­նակ, ա­ռանց կողմ­նա­կի պլա­նա­վոր­ման եւ այլ բնույ­թի օ­ժան­դա­կութ­յան, նա դահ­լի­ճին հաս­նե­լու զրո­յա­կան շան­սեր կու­նե­նար: Ընդ ո­րում, ե­թե ան­գամ կար կողմ­նա­կի պլա­նա­վո­րում, ա­պա շան­սե­րը, որ ու­սու­ցի­չը հա­ջո­ղութ­յամբ կա­վար­տեր հար­ձա­կու­մը, զրո­յա­կան էր: Նա կա­րող էր լա­վա­գույն դեպ­քում Թ­րամ­փի ուղ­ղութ­յամբ ար­ձա­կել մեկ-եր­կու կրա­կոց, ո­րից հե­տո կլիկ­վի­դաց­ներ: Մինչ­դեռ հե­տո տա­րած­վեց հար­ձա­կու­մից րո­պե­ներ ա­ռաջ նրա կող­մից տա­րած­ված «մա­նի­ֆես­տը», ըստ ո­րի, պետք է սպա­ներ ոչ միայն Թ­րամ­փին, այլ ԱՄՆ մյուս բո­լոր բարձ­րաս­տի­ճան ղե­կա­վար­նե­րին: Տա­րօ­րի­նակ բա­ցա­ռութ­յամբ` բա­ցի ՀԴԲ տնօ­րեն Քեշ Պա­տե­լից: Այ­սինքն, մեծ հե­ռա­վո­րութ­յու­նից պետք է ար­ձա­կեր տասն­յակ կրա­կոց­ներ եւ բա­ցա­ռիկ դի­պու­կութ­յամբ: Մի խոս­քով, բա­վա­կա­նին ախ­մախ ծրա­գիր էր, թեեւ կա­րե­լի է նաեւ մտա­ծել, որ ի­րա­կան ծրագ­րող­նե­րի ի­րա­կան նպա­տակ­նե­րը ոչ թե Թ­րամ­փի եւ այ­լոց լիկ­վի­դա­ցիան էր, այլ բո­լո­րո­վին այլ բան, ան­կախ այն բա­նից, թե ու­սու­ցիչն ի­րա­կա­նում ին­չի էր հա­վա­տում:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՊԻՏ ՁԱԽՈՂՈ՞ՒՄ, ԹԵ՞…

Ու այս­տեղ գա­լիս ենք հա­ջոդ տա­րօ­րի­նա­կութ­յա­նը: Որ­քան որ միան­շա­նակ ձա­խող­ման էր են­թա­կա հար­ձա­կու­մը, նույն­քան էլ միան­շա­նակ ձա­խող­վեց պաշտ­պա­նութ­յու­նը` անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը: Նախ, հա­զիվ էին կրա­կոց­նե­րը հնչել, որ, ինչ­պես հաս­տա­տում են տե­ղում ար­ված կադ­րե­րը, անվ­տան­գութ­յան աշ­խա­տող­նե­րը շատ արագ կա­րո­ղա­ցան է­վա­կո­ւաց­նել փոխ­նա­խա­գահ Վեն­սին: Մինչ­դեռ, երբ ար­դեն Վեն­սը հասց­րել էր դուրս գալ դահ­լի­ճից, քիչ հեռ­վում նստած Թ­րամ­փի շուրջ դեռ խմբված էին անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից­նե­րը: Մի կերպ հե­ռաց­նում են, ու դա հե­րիք չէ, դեռ թող­նում են, որ նա­խա­գա­հը սայ­թա­քի եւ ընկ­նի: Հե­տո բարձ­րաց­նում եւ դահ­լի­ճից դուրս են հա­նում` Վեն­սի հե­ռա­նա­լուց մոտ 20 վայրկ­յան անց: Ն­ման ի­րա­վի­ճա­կում 20 վայրկ­յա­նը դա հսկա­յա­կան մե­ծութ­յուն է: Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հնա­րա­վոր էր մի քա­նի հար­յուր կրա­կոց կամ մի քա­նի շար­ժա­կան հրթիռ ար­ձա­կել նա­խա­գա­հի ուղ­ղութ­յամբ: Ու­րեմն, այդ ու­շաց­ման պատ­ճառն ի­րո՞ք ձա­խո­ղումն էր: Թ­րամ­փը փոր­ձեց ար­դա­րաց­նել, թե նա դի­տա­վոր­յալ հե­տաձ­գել է իր տար­հա­նու­մը՝ հաս­կա­նա­լու, թե ինչ է կա­տար­վում։ Սա­կայն ան­գամ դա Թ­րամ­փի «ախ­րա­նա­յին» չի ար­դա­րաց­նում: Ն­րանք ու­նեն հա­տուկ լի­զո­րութ­յուն­ներ` ա­ռա­վե­լա­գույն ա­րա­գութ­յամբ եւ օպ­տի­մա­լութ­յամբ ա­պա­հո­վել նա­խա­գա­հի անվ­տան­գութ­յու­նը եւ ան­գամ նրա չնպաս­տող գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հաշ­վի չառ­նե­լով: Իսկ այս դեպ­քում հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ա­մե­նա­մեծ ձա­խո­ղումն այն էր, որ նրանք թույլ տվե­ցին, որ նա­խա­գա­հը սայ­թա­քի եւ ընկ­նի, ո­րը ոչ մի «հե­տաքրք­րութ­յամբ» չես ար­դա­րաց­նի: Դ­րա պատ­ճա­ռով կորց­րին մոտ 10 վայրկ­յան, ո­րը կա­րող էր մա­հա­ցու լի­նել նա­խա­գա­հի հա­մար:

Իսկ ա­հա The Washington Post-ը անվ­տան­գութ­յան շատ ա­վե­լի լուրջ փաս­տեր է նկա­րագ­րում: «Թ­րամ­փի վար­չա­կազ­մը Ս­պի­տակ տան թղթա­կից­նե­րի ընթ­րի­քի հա­մար ա­պա­հո­վել է ա­վե­լի ցածր անվ­տան­գութ­յան մա­կար­դակ, քան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի այլ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ: Չ­նա­յած, որ մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին նա­խա­գա­հը եւ կա­բի­նե­տի բազ­մա­թիվ ան­դամ­ներ»,- նշում է աղբ­յու­րը։ Այ­սինքն, «Washington Hilton» հյու­րա­նո­ցը չի դա­սա­կարգ­վել որ­պես «հա­տուկ նշա­նա­կութ­յան» մի­ջո­ցառ­ման վայր, ին­չը պար­տա­դիր է` «Երբ այդ­քան շատ պաշ­տոն­յա­ներ հա­վաք­վում են մեկ վայ­րում»: Դա ո­րե­ւէ մե­կի քմա­հա­ճույ­քից կախ­ված չէ, այլ սահ­ման­ված հստակ նոր­մա­տիվ­ներ կան` «Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­տուկ մի­ջո­ցա­ռում» ան­վամբ: Ու այդ դեպ­քում պետք է կի­րառ­վեին «ֆե­դե­րալ բո­լոր ռե­սուրս­նե­րը»: Վեր­ջին հաշ­վով, խոս­քը ոչ թե կոնկ­րետ ան­ձանց, այլ` ազ­գա­յին անվ­տան­գութ­յան մա­սին է: Մեկ վայ­րում հա­վաք­ված էր ԱՄՆ-ի գործ­նա­կա­նում ողջ ղե­կա­վա­րութ­յու­նը` նա­խա­գա­հը, փոխ­նա­խա­գա­հը, Կոնգ­րե­սի մե­ծա­մաս­նութ­յան ղե­կա­վա­րը, պետ­քար­տու­ղա­րը եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, այն բո­լոր պաշ­տոն­յա­նե­րը, ո­րոնք հեր­թա­կա­նութ­յամբ պետք է փո­խա­րի­նեին նա­խա­գա­հին, ե­թե նրա եւ նրա հեր­թա­կան փո­խա­րի­նո­ղի հետ ինչ-որ բան կա­տար­վեր: Ու ստեղծ­վել է մի ի­րա­վի­ճակ, որ ե­թե հար­ձա­կու­մը հա­ջող­վեր, ա­պա պե­տութ­յու­նը փաս­տա­ցի գլխատ­վե­լու էր: Այ­սինքն` անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գը, դա­տե­լով The Washington Post- ի այս տվյալ­նե­րից, ոչ թե վատ աշ­խա­տեց, այլ ի սկզբա­նե էր դրված «վատ աշ­խա­տանք» ռե­ժի­մի վրա: Չ­նա­յած, սա ակն­հայտ էր ի սկզբա­նե. ե­թե ատր­ճա­նա­կով եւ հրա­ցա­նով զին­ված մե­կը կա­րո­ղա­նում է հաս­նել այն դահ­լի­ճի մուտ­քին, որ­տեղ  գտնվում էր պե­տութ­յան ողջ ղե­կա­վա­րութ­յու­նը, դա ար­դեն նույն բանն է ցույց տա­լիս:

Ընդ ո­րում` այն դեպ­քում, երբ եր­կի­րը փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ է, ԱՄՆ-ն լիկ­վի­դաց­րել է այլ պե­տութ­յան ա­ռաջ­նորդ­նե­րի, եւ տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ անվ­տան­գութ­յու­նը մաք­սի­մու­մի հասց­վեր` պա­տաս­խան հար­վա­ծի հնա­րա­վո­րութ­յու­նից  ել­նե­լով: Այս դեպ­քում տե­ղի է ու­նե­ցել ու­ղիղ հա­կա­ռա­կը, եւ պարզ հարց է` սա սո­վո­րա­կան փնթիութ­յո՞ւն էր, թե՞ դի­տա­վո­րութ­յուն շատ կոնկ­րետ նպա­տա­կով: Ու ե­թե երկ­րոր­դը, ա­պա ո՞րն էր այդ նպա­տա­կը: Ե­թե Թ­րամ­փի հա­մար վար­կա­նի­շի ա­պա­հով­ման հա­մար բե­մա­կա­նաց­ված մա­հա­փոր­ձը, հա­նուն ո­րի` անվ­տան­գութ­յու­նը թույլ է տվել, որ զին­ված ան­ձը հաս­նի դահ­լի­ճին, որ­տեղ երկ­րի ողջ ղե­կա­վա­րութ­յունն էր, ա­պա դա ա­մե­նա­քի­չը ԱՄՆ նա­խա­գա­հի իմ­պիչ­մեն­թի եւս մեկ պատ­ճառ է. պե­տութ­յան անվ­տան­գութ­յու­նը սար­քել են քա­րոզ­չա­կան գոր­ծիք: Բայց իր էքս­ցենտ­րի­կութ­յամբ հան­դերձ, Թ­րամ­փը կգնա՞ր նման քայ­լի, հաս­կա­նա­լով, որ շատ լուրջ ու­ժեր կցան­կա­նա­յին նման վիճ­ա­կից օգտ­վել: Իսկ ե­թե սա սո­վո­րա­կան փնթիութ­յուն է անվ­տան­գութ­յան հա­մա­կար­գում, կնշա­նա­կի, որ նա չա­փա­զանց խո­ցե­լի է եւ ի­զուր չի փոշ­մա­նել նա­խա­գահ դառ­նա­լու հա­մար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում