Ինչու SisMasis-ի Սամվել Կարապետյանը մտավ քաղաքականություն

Հանդիպում

Հայք (հայկազուններ) կուսակցությունը թեպետ համագումար էր անցկացրել՝ ընտրություններին մասնակցելու օրակարգով, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով մասնակցության փաստաթղթերը չներկայացրեց: Պատճառների մասին «Իրավունք»-ը զրուցել է կուսակցության նախագահ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ՝ միեւնույն ժամանակ բացահայտելով, թե լինելով SisMasis տելեգրամյան ալիքի հեղինակ՝ ինչու նա որոշեց մտնել քաղաքականություն:

 «ԿԱՅԱՑՎԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՐՈՇՈՒՄ՝ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Ձեր կուսակցությունն անցկացրեց համագումար՝ ընտրություններին մասնակցության վերաբերյալ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ չներկայացրեցիք: Ինչո՞վ էր պայմանավորված:

Քաղաքական իրողությունների խորքային ուսումնասիրությունից, հանրային տրամադրությունների բազմակողմանի վերլուծությունից, ինչպես նաեւ կուսակցության ներուժի իրատեսական գնահատումից հետո կայացվեց պատասխանատու որոշում՝ չմասնակցել առաջիկա հունիսի 7-ի ընտրություններին։ Մենք չենք ցանկանում լինել հերթական քաղաքական ուժը, որը սեփական PR-ի համար մասնակցում է ընտրություններին՝ ընդամենը ձայներ փոշիացնելու նպատակով։ Մեր նպատակը ոչ թե ձեւական ներկայությունն է, այլ իրական քաղաքական արդյունքը։

Այսօր արդեն պարզ է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ամբողջական պատկերը: Ի՞նչ տպավորություններ ունեք, արդյոք չմիավորված ընդդիմությունը կարող է հասնել իշխանափոխության:

— Եթե ընդդիմադիր ուժերն Ազգային ժողով մտնելուց հետո կարողանան ձեւավորել միասնական կոալիցիա, ապա իրական հնարավորություն կունենան Նիկոլ Փաշինյանին վերածելու ընդդիմության։ Հակառակ դեպքում, ցավոք, նրա վերարտադրությունը գրեթե անխուսափելի կլինի։

«ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ, ՄԵՐ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ՀԱԿԱԱԶԳԱՅԻՆ Է»

Հայք (Հայկազուններ) կուսակցությունը ժամանակին գլխավորում էր Արտյոմ Խաչիկյանը։ Կուսակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու 2018 թվականի ընտրություններին: Եվ կուսակցությունն իրեն համարում է կիսալիբերալ։ Ահա այն էր, ինչ մեզ հաջողվեց պարզել համացանցից: Նույն Հայք (Հայկազուններ) կուսակցության մասի՞ն է խոսքը:

Ոչ, այստեղ որոշակի թյուրիմացություն կա։ Մինչեւ 2026 թվականի մարտի 9-ը մեր կուսակցության նախագահը Պետրոս Քացախյանն էր։ Սակայն, 2026 թվականի մարտի 9-ին կայացած համագումարի ընթացքում ես ընտրվեցի կուսակցության նոր նախագահ։

Ո՞րն է այսօր Ձեր կուսակցության արտաքին վեկտորը, գաղափարախոսությունը: Եվ, ի վերջո, ո՞ւմ եք սատարելու այս ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, արեւմտամետների՞ն, թե՞ այն ուժերին որոնք տարբեր սոցցհարցումներով գնահատվում են՝ որպես գլխավոր ընդդիմություն կամ հիմնական մրցակիցներ այս իշխանությանը:

Մեր արտաքին քաղաքական վեկտորը հիմնված է իրատեսության վրա։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը պետք է ամրապնդի հարաբերություններն իր բնական ռազմավարական գործընկերների հետ՝ հյուսիսի եւ հարավ-արեւելքի ուղղությամբ։ Միաժամանակ, անհրաժեշտ է զարգացնել հարաբերությունները նաեւ Արևմուտքի հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական համագործակցության շրջանակներում, օրինակ՝ սպառազինության ներմուծման եւ պաշտպանական ոլորտի զարգացման հարցերում։

Ձեր տելեգրամյան ալիքը՝ SisMasis-ը բավական հայտնի է, կարո՞ղ ենք ասել, որ այն արտացոլում է Ձեր կուսակցության քաղաքական դիրքորոշումները:

Իմ Telegram ալիքի՝ SisMasis Politics-ի քաղաքականությունը միշտ եղել է եւ շարունակելու է լինել բացառապես ի շահ հայկական շահերի, ինչի համար ես անձամբ բազմիցս տուժել եմ։ Սակայն երբեք չեմ զղջացել եւ շարունակելու եմ իմ ընտրած ուղին։ Իմ գաղափարներն ու տեսլականը ես պատրաստվում եմ կյանքի կոչել մեր կուսակցության միջոցով։ Մեր կուսակցության ծրագիրը ազգայնական ուղղվածություն ունի, եւ մենք մշակում ենք կառավարման նոր մոդել, որն արմատապես փոխելու է ներկայիս համակարգը։ Այսօրվա կառավարման մոդելը, մեր համոզմամբ, հակաազգային է։ 

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԶՐՊԱՐՏՉԱԿԱՆ ԱՐՇԱՎՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԻՄ ԴԵՄ»

Ի դեպ, ժամանակին լայն արձագանք էր գտել մամուլում, որ Ձեզ զրկել են ՌԴ քաղաքացիությունից: Իրականում ի՞նչ էր եղել, ինչո՞վ ավարտվեց այդ պատմությունը:

Այո՛, դա ճիշտ է։ 2025 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն, ԱԴԾ-ի որոշման հիման վրա, ինձ զրկեց Ռուսաստանի քաղաքացիությունից՝ ճանաչելով ինձ որպես սպառնալիք ՌԴ ազգային անվտանգության համար։ Դրա հիմնական պատճառներից մեկը 2023 թվականի արցախյան իրադարձությունների ժամանակ իմ կոշտ քննադատությունն էր Կրեմլի հասցեին։ Ես բացահայտորեն մեղադրում էի Պուտինին, Լավրովին եւ մյուս պաշտոնյաներին պրոթուրքական քաղաքականության մեջ՝ նշելով, որ նրանք չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Ես բողոքարկեցի այդ որոշումը, սակայն ապարդյուն։ Այնուհետեւ անձամբ մեկնեցի Մոսկվա՝ հարցը տեղում կարգավորելու նպատակով, սակայն կրկին մերժում ստացա։ Ինձ տեղեկացրին, որ քաղաքացիության վերականգնումը հնարավոր է միայն օրենքով սահմանված ընդհանուր ընթացակարգով՝ փաստաթղթերի նոր փաթեթ հավաքելով։ Ես որոշեցի չշարունակել այդ գործընթացը եւ վերադարձա Հայաստան։ Մինչ օրս այդ հարցով այլ քայլեր չեմ ձեռնարկել։

Դուք քաղաքական դաշտում նոր եք, բայց տելեգրամյան հարթակում բավական հայտնի: Ձեր դեմ հասցրել են ցանցային պատերազմներ մղել ադրբեջանցիները, Ձեզ մեղադրել են ռուսաֆոբ ու նիկոլական լինելու մեջ, կան նաեւ ճիշտ հակառակ տեսակետներ: Վերջիվերջո, կբացե՞ք փակագծերը՝ իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Ձեր ցանցային, այլեւս նաեւ քաղաքական ակտիվությունը:

Այո՛, ինձ հասցրել են մեղադրել ամենատարբեր բաներում։ Երբեմն անվանել են Կրեմլի գործակալ, հետո՝ Արեւմուտքի գործակալ, նախկինների մարդ, նույնիսկ՝ նիկոլական, երբ իմ որոշ դիրքորոշումներ համընկել են իշխանության հայտարարությունների հետ։ Օրինակ՝ երբ ես հայտարարել եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, եթե այդ կառույցը չի կատարում իր պարտավորությունները։ 2021 թվականից մինչ օրս ադրբեջանական շրջանակները մշտապես զրպարտչական արշավներ են իրականացրել իմ դեմ՝ տարածելով կեղծ տեղեկություններ եւ նույնիսկ սպառնալիքներ հնչեցնելով։ Պատճառն այն է, որ ես մշտապես զբաղվել եմ հակապրոպագանդայով՝ պաշտպանելով հայկական շահերը եւ ներկայացնելով ճշմարտությունն Արցախի շուրջ տեղի ունեցածի մասին։ 2022 թվականին Մոսկվայում ես անգամ հանդիպում նշանակեցի նրանց հետ եւ միայնակ գնացի՝ սպասելով ավելի քան մեկ ժամ, սակայն նրանք չհամարձակվեցին ներկայանալ։ Այս ամենն ինձ չի կոտրել։ Ընդհակառակը՝ ավելի է ուժեղացրել։

Քաղաքականություն մտնելու որոշումս պայմանավորված է նրանով, որ միայն քննադատելով եւ գրելով հնարավոր չէ հասնել իրական փոփոխությունների։ Ես քաղաքականություն եմ մտել, որպեսզի իմ գաղափարները կյանքի կոչվեն՝ ի շահ Հայաստանի, Արցախի եւ Արեւմտյան Հայաստանի։ Եթե մենք լինենք խելացի եւ կարողանանք միավորվել, ապա ապագայում կկարողանանք վերականգնել մեր հայրենիքը՝ Հայքը։ Այստեղից էլ ծնվել է մեր կարգախոսը՝ Միավորում. «Ես»-երից ձեւավորել «Մենք»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում