Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև
ՍԻՄ-ՀրապարակումներԱյսօր տեղի եւնեցավ ՍԻՄ կուսակցության ղեկավար կազմի հնդիպումը Справедливая Россия կուսակցության կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էին կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ և փոխնախագահ` ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, իսկ Справедливая Россия֊ի կողմից մասնակցում էին Պետ. դումայի պատգամավորներ` Ալեքսանդր Վարաբյովը և Նիկոլայ Նովիչկովը։ Հանդիպման ընթացքում ՍԻՄ կուսակցության ղեկավար կազմը ներկայացրել է կուսակցության 37֊ամյա պատմությունը, ներկայիս գործունեությունը, գաղափարական հիմքերը, ինչպես նաև կուսակցության կողմից ստեղծած <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ>> շարժման գործունեությունը։
Իսկ ռուսաստանյան կողմը ներկայացրեց իրենց մտահաղացումը <<Սով ինտերն>> (Սովետական) միջազգային մեծ ծրագրի մասին։ Կողմերը քննարկեցին համագործակցության լայն շրջանակ և նախատեսվում է, որ մոտակա ընթացքում կստորագրվի համագործակցության հուշագիր վերոնշյալ կուսակցությունների միջև։
Նշենք նաև, որ այսօր ՍԻՄ կուսակցությունը մասնակցել է Կոնստանտին Զատուլինի ղեկավարած <<Լազարեվսկի>> ակումբի նիստին։
ՍԻՄ լրատվական

