«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև

Միջազգային

Թրամփի ուղին», եթե այն իրականացվի, կկարողանա ապահովել փոխադրումները միայն մեկ ուղղությամբ և չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային համալիր կապի խնդիրը։ Այս մասին Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Տարածաշրջանային իրադարձությունները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

 

Զաբոևի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այս առումով ավելի համալիր նախագիծ է, մինչդեռ «Թրամփի ուղին» դրա մի տարրն է։

 

«Խաղաղության խաչմերուկը» ներդրումներ է նախատեսում արդեն իսկ գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման մեջ։ Որոշ դեպքերում ենթակառուցվածքների վերականգնումն ավելի հեշտ և էժան է, քան լեռնային տեղանքներով թունելներով նոր ճանապարհների կառուցումը», – նշել է նա։

 

Միևնույն ժամանակ նախագծի իրականացումը մեծապես կախված է միջազգային աջակցության մակարդակից։

 

Փորձագետն ընդգծել է, որ նախաձեռնությունը զգալի ներուժ ունի միջազգային այն հարթակներում առաջմղման համար, որտեղ հնարավոր է համաձայնեցնել տարածաշրջանի երկրների շահերը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում