«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ»․ Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկելու հարցը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց` ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել:

Իսկ ինչպե՞ս են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները, հարց ուղղեցինք արդարադատության նախարարությանը:

Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով: Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»։

Մեզ հասած տեղեկություններով՝ պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում․ ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր Քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան