Իրանը դաժան պատասխան է տվել «եվրավհուկ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին»
ՄիջազգայինԻրանը դաժան պատասխան է տվել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ով ավելի վաղ հայտարելց, որ Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները գործում են նաեւ մարդու եւ հատկապես` կանանց իրավունքների ոտնահարումների պատճառով:
«Իրանին «մարդու իրավունքների դասեր» պետք չեն բարոյապես կոռումպացված Եվրոպայից։
Ինչ-որ եվրավհուկ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն հայտարարում է, որ չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ նրանք, իբր, «ճնշում են իրենց ժողովրդին» և չեն հարգում «մարդու իրավունքները», մասնավորապես՝ «կանանց իրավունքները»։
Եկեք վերլուծենք։
«Ժողովրդին ճնշելը». դրա՞ համար է միլիոնավոր մարդիկ դուրս գալիս փողոց և աջակցում իրենց երկրին։
«Մարդու իրավունքներ». ի՞նչ իրավունքներ պետք է հարգի Իրանը։ Հնազանդվե՞ն ձեզ։ Թույլատրե՞լ ԼԳԲՏ անձանց։ Ձեզ համարել «կապույտաչյա» և իրենց համարել «երրորդ աշխարհի երկի՞ր», դառնալով ևս մեկ խամաճիկ ռեժիմ, որը Եվրոպայի կարիքն ունի։
«Կանանց իրավունքներ». Իրանն ունի իր սեփական մշակույթը, կրոնական հիմք, որը պահանջում է հասարակության մեջ որոշակի նորմերի պահպանում՝ հիմնված իր սեփական արժեքների և ավանդույթների վրա։ Արդյոք մեն՞նք պետք է հրաժարվեն մեր մշակույթից և ընդունեն ձեր ԼԳԲՏ օրակարգը։ Լո՞ւրջ եք ասում։
Իրանը պաշտպանել է և կշարունակի պաշտպանել իր մշակույթն ու արժեքները։ Ոչ մի երկիր չի կարող Իրանին ասել, թե ինչ անի կամ չանի, հատկապես բարոյապես նեխած կոռումպացված Եվրոպան, որը մի քանի հարյուր տարի առաջ նույնիսկ չգիտեր, թե ինչ է հիգիենան։
Հիշեցնենք այս եվրավհուկին, որ Իրանն Իսլամական հեղափոխությունից հետո պատժամիջոցների տակ է արդեն 47 տարի, և այնուամենայնիվ, նրանց համեմատ ավելի լավ վիճակում է»։

