«ԱՐԻԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ, ՓՐԿԵԼՈՎ ԻՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀասարակությունԱպրիլի 26-ը, Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս, ավագ լեյտենանտ ՏԻԳՐԱՆ ՄԽԻԹԱՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 10 տարի է անցել։ Նրա հուշարձանին այցելեցին հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, անմահ հերոսի մայրը տիկին ՍԻԼՎԱ ՄԱՆԱՍՅԱՆԸ, խորը ցավը սրտում նշեց. «Տիգրանս ծնվել է 1992 թվականի փետրվարի 21֊ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Ծննդավայրի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2010֊2014 թվականներին, սովորեց նաև Երևանի «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ինստիտուտը։ Դպրոցական տարիներին զբաղվում էր քիքբռնցքամարտով ու կարատեով, մասնակցել է տարբեր մրցաշարերի ու արժանացել մրցանակների։ 2014֊ին ծառայության անցավ Արցախի ՊԲ Մարտակերտի զորամասում։ 2016-ի ապրիլի 2-ից թեժ պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ, որի ընթացքում արիաբար զոհվել է ապրիլի 25֊ի լույս 26֊ի գիշերը Մարտակերտում, արկի բեկորի մահացու հարվածից, սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։ Ուղիղ 10 տարի է անցել, սակայն մեր ցավը մնում է ցավ ու չի սպիանում»։ Ընտանիքի կողմից Հոռոմ գյուղում տեղադրվել է խաչքար ի հիշատակ Տիգրանի և բոլոր անմահ հերոսների։ Հոռոմի միջնակարգ դպրոցի բակում Տիգրանի հիշատակին բացվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված անվանական ծառուղի։ Ռազմական ինստիտուտի ավարտական տարում ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է անվանական դաշույնով։ 2016֊ին, ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության» մեդալներով, 2019֊ին հետմահու արժանացել «Տարվա սխրանք» անվանակարգին։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

