Մերց. Իրանը նվաստացնում է ԱՄՆ-ին, որը չգիտի, թե ինչպես դուրս գալ պատերազմից
ՄիջազգայինԸստ կանցլեր Մերցի գնահատման, Իրանը նվաստացնում է ԱՄՆ-ին, որը չգիտի, թե ինչպես դուրս գալ պատերազմից:
«Ամերիկացիները ակնհայտորեն ռազմավարություն չունեն։ Այս պահին ես չեմ տեսնում, թե ինչ ռազմավարական ելք կընտրեն ամերիկացիները, հատկապես, որ իրանցիները ակնհայտորեն շատ հմտորեն են բանակցում, կամ շատ հմտորեն չեն բանակցում», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Նրա կարծիքով՝ ամերիկացիները «նվաստացվում են Իրանի կառավարության կողմից»։
Մերցը հիշատակել է Աֆղանստանի և Իրաքի պատերազմները՝ նշելով, որ հիմնական խնդիրը միշտ հակամարտություններին վերջ տալու եղանակն է։ Հետևաբար, ըստ Մերցի, Իրանի դեմ պատերազմը մտածված էր։
Կանցլերը հույս ունի, որ Իրանում պատերազմը կավարտվի հնարավորինս շուտ, սակայն այս պահին նա դա չի կանխատեսում, «քանի որ իրանցիները ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան նախկինում կարծում էին, իսկ ամերիկացիները ակնհայտորեն չունեն իսկապես համոզիչ ռազմավարություն, նույնիսկ բանակցություններում»։
Այն, որ Մերցի նման մտքերը կատաղեցնելու են Թրամփին, դժվար չէ կռահել: Այլ հարց է, թե ինչճու է Գերմանիայի կանցլերը նման հանդգնության հասել եւ թե դա ուր է տանելու:

