Եվրոպան Ուկրաինային «ոտքի վրա գցում է»
ՄիջազգայինՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինայի համար նախատեսված չէ, ինչպես նաև Եվրամիությանը արագ անդամակցությունը, հայտարարել է ԵՄ-ն։ Գաղափարը հնչեցրել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը դեռևս հասանելի չէ Ուկրաինայի համար։ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը բարդ գործընթաց է, որը չի կարող երաշխավորել պաշտպանական կարողությունների արագ ինտեգրումը», - ասել է Կուբիլիուսը։
Միևնույն ժամանակ, նա առաջարկել է «միավորել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի պաշտպանական կարողությունները» դեռևս չստեղծվող «Եվրոպական պաշտպանական միության» շրջանակներում։ Նրա կարծիքով, նման ինտեգրումը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը պատերազմից հետո։
Բայց ահա կանցլեր Մերցը շատ ավելի ծանր հարված է հասցրեկ Կիեւին: Ըստ նրա, Ուկրաինան ստիպված կլինի հաշտվել տարածքների կորստի հետ՝ ԵՄ-ին միանալու համար:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Կիևը չի կարող միանալ Եվրամիությանը հակամարտության ժամանակ: Բայց դա էլ ամբողջը չէ. Ուկրաինան պետք է նաեւ համապատասխանի խիստ չափանիշների։ Դրանց թվում նա նշել է օրենքի գերակայությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, որին, մեծ հարց է, թե Ուկրաինան երբեւէ կհասնի՞:
Կարճ ասած, Եվրոպան Ուկրաինային «ոտքի վրա գցում է»:

