Հարսանիք է լինելու, քեֆին քեֆ չի հասնելու
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանն իսկական հնդկական կինո է խաղացել երեկ լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ վերամիավորմանը` նա մասնավորապես ընդգծել է. «Ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Եվ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»:
Սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ սա միայն առաջին արարն է՝ «հարսանիք» օպերացիայի: Նույն աղբյուրների համոզմամբ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը կանի հերթական քարոզչական «տրյուկը» եւ եկեղեցով կամուսնանա Աննայի հետ: Իհարկե, տիրադավներից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Սրանով նա ընտրողների աչքին թոզ կփչի, թե իբրեւ բարձր է գնահատում ընտանեկան արժեքներն ու կարեւորում եկեղեցին, իսկ ընտրություններից հետո՝ առաջինը հենց քաքայելու է այս երկու ազգային հիմնասյուները՝ չարաբաստիկ կոնվենցիաներով ու հակաեկեղեցական ասպատակություններով:
Սեփ. լրատվություն

