Գաբրելիյանովին պատասխանել հեչ պետք չէր. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՀայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ վերջինս բավականին դժվար կացության մեջ է հայտնվել: Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամենեջեր Արամ Գաբրելիյանովին արձագանքելն էլ համարում է պահի ազդեցության տակ կատարած սխալ:
«Իր համար հանգիստ լռված էր, սաղ մոռացել էին, հիմա մարդը չգիտի` ինչ անի, ում դեմ էլ հելնի լաբավոյ խոսա, կրկնակի ավելի մեծ հարվածի տակ է ընկնելու: Մտածում է, որ Գաբրելիյանովին պատասխանելն էլ հեչ պետք չէր»,- ասաց Գասպարյանին մոտ կանգնած աղբյուրը:

