«Washington Hilton» հյուրանոցում անվտանգության շատ ցածր մակարդակ է ապահովվել. The Washington Post
ՄիջազգայինԹրամփի և նրա վարչակազմի մասնակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, որտեղ կրակոցներ եղան, անվտանգության միջոցառումները բավարար չէին միջոցառման մակարդակի համար, հաղորդում է The Washington Post-ը։
«Թրամփի վարչակազմը Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի համար ապահովել է ավելի ցածր անվտանգության մակարդակ, քան բարձրաստիճան պաշտոնյաների այլ հանդիպումների ժամանակ: Չնայած, որ միջոցառմանը ներկա էին նախագահը և կաբինետի բազմաթիվ անդամներ»,- նշում է աղբյուրը։
«Washington Hilton» հյուրանոցը չի դասակարգվել որպես «հատուկ նշանակության» միջոցառման վայր։
«Երբ այդքան շատ պաշտոնյաներ հավաքվում են մեկ վայրում պաշտոնական միջոցառումների համար, Անվտանգության նախարարը սովորաբար հրահանգում է Գաղտնի ծառայությանը համակարգել անվտանգության հարցերը համաձայն «Ազգային հատուկ անվտանգության միջոցառում» անվամբ հայտնի պաշտոնական հրահանգավորման։ Դրա պատճառով անհնար էր տեղակայել նման միջոցառումների համար անհրաժեշտ բոլոր դաշնային ռեսուրսները»,- մանրամասնում է աղբյուրը։
Մինչդեռ, ըստ հետաքննության վերաբերյալ տեղեկացված երկու իրավապահ մարմինների պաշտոնյաների, որոնք խոսել են անանունության պայմանով, Գաղտնի ծառայությունն այն օբյեկտը, որը իրեն հանձնարարված էր պաշտպանել, համարել է պարահանդեսային դահլիճ և հսկել է դրա անմիջական պարագիծը։ Գործակալությունը պատասխանատվություն չի ստանձնել ամբողջ հյուրանոց համար։
Իսկ դրսում ոստիկանությունը զբաղված էր ճանապարհները փակելով և երթևեկությունը կարգավորելով: Նրանց միջև ակնհայտ պատասխանատվություն չկար հազարավոր հյուրերի կամ Հիլթոն հյուրանոցի մնացած մասի անվտանգության համար, որտեղ, ըստ իշխանությունների, կասկածյալը սենյակ էր ամրագրել, մանրամասնում է աղբյուրը:
Կարճ ասած, մի վայրում հավաքված էր ԱՄՆ-ի գործնականում ողջ ղեկավարությունը` նախագահը, փոխնախագահը, Կոնգրեսի մեծամասնության ղեկավարը, Պետքարտուղարը եւ այդպես շարունակ: Այսինքն, այն բոլոր պաշտոնյաները, որոնք հերթականությամբ պետք է փոխարինեին նախագահին, եթե նրա եւ նրա հաջորդ փոխարինողի հետ ինչ-որ բան կատարվեր: Ու ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե հարձակումը հաջողվեր, ապա պետությունը փաստացի գլխատվելու էր: Այսինքն անվտանգության համակարգը, դատելով The Washington Post- ի այս տվյալներից, ոչ թե վատ աշխատեց, այլ ի սկզբանե էր դրված «վատ աշխատանք» ռեժիմի վրա: Չնայած, սա ակնհայտ էր ի սկզբանե. եթե ատրճանակով եւ հրացանով զինված մեկը կարողանում է հասնել այն դահլիճի մուտքին, որտեղ էր գտնվում պետության ողջ ղեկավարությունը, դա արդեն նույն բանն է ցույց տալիս:
Ընդ որում այն դեպքում, երբ երկիրը փաստացի պատերազմի մեջ է, ԱՄՆ-ն լիկվիդացրել է այլ պետության առաջնորդների, եւ տրամաբանական կլիներ, որ անվտանգությունը մաքսիմումի հասցվեր` պատասխան հարվածի հնարավորությունից ելնելով: Այս դեպքում դեղի է ունեցել ուղիղ հակառակը, եւ պարզ հարց է` սա սովորական փնթիությո՞ւն էր, թե՞ դիտավորություն շատ կոնկրետ նպատակով: Ու եթե երկրորդը, ապա ո՞րն էր այդ նպատակը:

