Ինչու է Թրամփը փորձում արդարացնել իր անվտանգության ծառայության ակնհայտ ձախողումը
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Hilton Washington հյուրանոցում կրակոցների ժամանակ նա դիտավորյալ հետաձգել է իր տարհանումը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Դրանով նաեւ հաստատելով, որ իր անվտանգությունը ձախողվել է (Տես նաեւ https://iravunk.com/?p=339251&l=am):
«Ես ուզում էի տեսնել, թե ինչ է կատարվում, և դա նրանց (Գաղտնի ծառայության գործակալների - խմբ.) աշխատանքը չհեշտացրեց», - ասել է Թրամփը CBS-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իրեն անմիջապես շենքից դուրս չեն ուղեկցել։
Սակայն անգամ հետտաքրքրությունը Թրամփի «ախրանային» չի արդարացնում: Նրանք ունեն հատուկ լիզորություններ` առավելագույն արագությամբ եւ օպտիմալությամբ ապահովել նախագահի անվտանգությունը անգամ նրա չնպաստող գործողությունները հաշվի չառնելով: Իսկ այս դեպքում հատուկ ծառայությունների ամենամեծ ձախողումն այն էր, որ նրանք թույլ տվեցին, որ նախագահը սաթակի եւ ընկնի, որը ոչ մի «հետաքրքրությամբ» չես արդարացնի: Դրա պատճառով կորցրեցին մոտ 10 վայրկյան, որը կարող էր մահացու լինել նախագահի համար:
Իսկ թե ինչու է Թրամփը փորձում արդարացնել այդ ձախողումը, դա արդեն հետաքրքիր հարց է:

