Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ հնչած կրակոցները ՀԴԲ տնօրենին հեռացնելու առիթ կարող են դառնալ
ՄիջազգայինՍպիտակ տունը քննարկում է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին աշխատանքից ազատելու հնարավորությունը նրա հեղինակության էական անկման և լրատվամիջոցներում հաճախակի հիշատակումների պատճառով, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
Հիմնական պատճառը Պատելի հետ կապված բացասական պատմությունների մեծ քանակն է, եւ Թրամփն արդեն հոգնել է այդ անընդհատ հիշատակումներից։ Այդ թվում, որ Պատել երկու անգամ ձերբակալվել է ալկոհոլի հետ կապված միջադեպերի համար։
Հաջորդ սկանդալը փետրվարին էր, երբ ՀԴԲ տնօրենը գործակալության ինքնաթիռով մեկնել է Միլան՝ օլիմպիական խաղերում ԱՄՆ հոկեյի հավաքականի խաղի հետ կապված։ Ուղևորությունը թեեւ ամերիկացի հարկատուներին արժեցել է 75,000 դոլար, սակայն դրա միակ հիշարժան դրվագը դարձավ այն, որ Պատելը տեսախցիկի առջև գարեջուր էր խմում։
Բացի այդ, երեկ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ հնչած կրակոցների պատմությունը նաեւ Պատելի ղեկավարած կառույցի ձախողումն էր, որը կարող է առիթ դառնալ նրան հեռացնելու համար:

