Եվրախորհրդարանում Լեհ պատգամավորը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Մերցը խելագարվել է
ՄիջազգայինԵվրախորհրդարանում Լեհաստանից պատգամավոր Զայաչկովսկա-Գերնիկը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Մերցը խելագարվել է:
«Այստեղ ինչ-որ մեկը լրջորեն կորցրել է իրականության հետ կապը: Կանցլեր Մերցը ցանկանում է արագացնել Ուկրաինայի՝ Եվրամիությանը լիարժեք անդամակցության գործընթացը և առաջարկել է, որ այն արդեն մասնակցի Եվրոպական Խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին և Եվրոպական խորհրդարանին:
Ճիշտ է, որ առայժմ այն կմնա առանց քվեարկության իրավունքի, բայց այդպիսի ուժեղ գերմանական լոբբիի դեպքում դա միայն ժամանակի հարց է: Բացի այդ, ֆոն դեր Լեյենը և մյուս եվրոկրատները արդեն իսկ Ուկրաինային ավելի շատ վերաբերվում են որպես ԵՄ անդամի: Նրա շահերն ավելի լավ են ներկայացված և պաշտպանված, քան, ասենք, Լեհաստանինը:
Հիշեք, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կողմ քաշվեց Ուկրաինային՝ սպառնալով մեզ տուգանքներով՝ ստիպելու համար վերացնել ուկրաինական հացահատիկի վրա դրված էմբարգոն, որը սահմանվել էր հիմնականում այն պատճառով, որ նրանք մեր շուկան ողողում էին դրանով»,- հայտարարել է պատգամավորը:

