2030-ականներին մարդիկ կապրեն և կաշխատեն Լուսնի վրա. Voyager Technologies-ի գլխավոր տնօրեն
Հասարակություն«Voyager Technologies-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ 2030-ական թվականներին մարդիկ կապրեն և կաշխատեն Լուսնի վրա»: ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լուսինը կդառնա տասնյակ հազարավոր մարդկանց տունը հաջորդ 10 տարիների ընթացքում։
«Մարդիկ կմեկնեն Լուսին մինչև 2020-ականների վերջը։ Այնտեղ մենք կունենանք լուսնային բազայի նման մի բան։ Այն, հավանաբար, կլինի փչովի բնակավայր՝ կյանքի ապահովման համակարգով։ 2030-ական թվականներին՝ 2032, 2033 թվականներին, դուք կկարողանաք նստել Նյու Յորքի հյուսիսում գտնվող ձեր պատշգամբում, նայել Լուսնին և տեսնել լույսերը, քանի որ մարդիկ կապրեն և կաշխատեն այնտեղ»,- կարծում է Դիլան Թեյլորը։
Նա նաև նշեց, որ տիեզերքը ներկայումս ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան երբևէ, և ոլորտը նոր է սկսում զարգանալ։ Նա կարծում է, որ տվյալների կենտրոնները կարող են գործել տիեզերքում հինգ տարվա ընթացքում։

