Իրանա-ամերիկյան բանակցություններում կարող են ուշագրավ տեխաշարժեր լինել
ՄիջազգայինԻրանական որոշ աղբյուրներ հաղորդում են, որ սպասվող իրանա-ամերիկյան բանակցություններից միջուկային թեման կարող է առհասարակ հանվել` հնարավոր համաձայնությունը չձախողելու համար:
Ըստ աղբյուրի, այս պահին Իրանը «այլևս հետաքրքրված չէ» իր միջուկային ծրագրի սահմանափակումներ ներառող համաձայնագրով։ Որպես զիջում ամերիկացիներին, կարող են ձեռք բերել նախնական պայմանավորվածություն, որ Իրանը կհրաժարվի ուրանի հարիստացումից, սակայն այդ թեման պետք է քննարկվի եւ լուծվի «ավելի ուշ»՝ առանձին համաձայնագրով։ Մինչ այդ միջուկային հարցում Ռուսաստանը կլինի Իրանի անվտանգության երաշխավորը:
Իսկ ահա Tasnim News-ի տվյալներով՝ Իրանը ներկայումս պատրաստ է բանակցել միայն պատերազմի ավարտի պայմանների շուրջ, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի ապագան, վնասի փոխհատուցումը, պատժամիջոցների մեղմացումը և ԱՄՆ-ի կողմից շարունակվող ծովային շրջափակման վերացումը։

