Իրանի արտգործնախարարը բավականին հետաքրքիր «ճանապարհորդություն» է իրականացնում
ՄիջազգայինԲավականին հետաքրքիր «ճանապարհորդություն» է իրականացնում Իրանի արտգործնախարարը:
Արախչին երկու օր առաջ Իսլամաբադում էր: Չնայած դրան, այնտեղ ամերիկացիների հետ հանդիպում չեղավ: Պակիստանից նա մեկնեց Օման, որը Հորմուզի նեղուցի «համասեփականատերն» է Իրանի հետ միասին: Այստեղից, տարօրինակ է, բայց վերադարձավ Իսլամաբադ, բայց էլի առանց ամերիկացիների հետ համնդիպման: Այստեղից էլ մեկնեց Մոսկվա, որտեղ նրան կընդունի նախագահ Պուտինը: Դատելով եղած խոսակցություններից, Արախչին նորից վերադառնալու է Իսլամաբադ, եւ այս անգամ արդեն հնարավոր է ամերիկացիների հետ հանդիպում:
Սա մեկ բան է նշանակում` իրանական թեմատիկայով շատ ակտիվ կուլիսային քննարկումներ են ընթանում, եւ դատելով Օման այսից, կան որոշակի հարցեր, որոնք պետք է քննարկել նաեւ Հորմուզի նեղուցի երկրորդ «շահառուի» հետ:

